Category: Hetq

  • 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոց…

    2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
    📌 Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս որոշումը կայացվել է այսօր՝ Շանհայում ընթացող՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:
    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:
  • Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ ՀՀ ՊՆ-ից հաղորդում են,…

    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
    📌 ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
  • Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել էՀսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից…

    Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է
    Հսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:
    🔻 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է իրավասու դատարան: Այսինքն՝ գործի նախաքննությունն ավարտվել է։

    Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է

    Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել էին 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս…

  • Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը պ…

    Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ
    «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը պետական և դրամաշնորհային միջոցներով Հայաստանում իրականացված անտառապատման մասին է։
    🌳 Անտառապատման ծրագրերը փաստաթղթերի համաձայն իրականացվել են, իսկ բնության մեջ դրանց մեծ մասն այլևս չկան։ 📌 Հետքի լրագրողներ Քրիստինե Աղալարյանը և Տիրայր Մուրադյանը փոդքասթի ժամանակ զրուցում են Հետքի՝ «Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները» հրապարակման մասին։

    Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Հայաստանի չտնկված անտառները․ 8-րդ հարկ…

  • Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 1)2017 թվակա…

    🗳 Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 1)
    2017 թվականի խորհրդարանական ընտրությունները առաջին համապետական ընտրություններն էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։
    ❗️Սա նշանակում էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժը դառնալու էր երկրի փաստացի ղեկավարը։
    📌 2026 թվականի հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ «Հետքը» որոշել է ներկայացնել վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։ Նպատակն է՝ ընթերցողին տրամադրել համապարփակ տեղեկատվություն այն կուսակցությունների մասին, որոնք ձևավորել և ձևավորում են Հայաստանի քաղաքական օրակարգը։ 
    📌 Մեկնարկի համար ընտրված 2017 թվականը պատահական չէ․ այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։ Սա նշանակում էր, որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ուժի ղեկավարը դառնալու էր երկրի փաստացի ղեկավարը։ Այդ փոփոխություններն ուժի մեջ մտան 2018թ.-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետից հետո։
    🔗 Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարա…

    🇦🇲 🇫🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
    📌 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։
  • «Ելիզավետան կապ չունի ակումբում հայտնաբերված թմրանյութերի հետ»․ «Բան» ակումբի գո…

    «Ելիզավետան կապ չունի ակումբում հայտնաբերված թմրանյութերի հետ»․ «Բան» ակումբի գործը Վերաքննիչում է
    33-ամյա Ելիզավետա Դանիելչևան 2025 թվականի հուլիսի 24-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած դատավճիռը Դանիելչևայի փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը։
    📌 Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    «Ելիզավետան կապ չունի ակումբում հայտնաբերված թմրանյութերի հետ»․ «Բան» ակումբի գործը Վերաքննիչում է

    Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդ նիստին փաստաբանն անդրադառնալու է իր բողոքի մյուս հիմքերին ևս, դրանք են՝ դատարանի…

  • Երևանի հասարակական տրանսպորտում կշարունակվեն ստուգայցերը՝ ուղեվարձերը պարտադիր …

    🚌 Երևանի հասարակական տրանսպորտում կշարունակվեն ստուգայցերը՝ ուղեվարձերը պարտադիր կերպով վճարելու հսկողություն սահմանելու նպատակով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

    «Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 15-30 տոկոսով ավելացել է հանրային տրանսպորտից օգտվողների՝ վճարողների թիվը»

    ,- նշել է քաղաքապետը։
    📌Անդրադառնալով հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերին ու վարորդների վրա հարձակման դեպքերին՝ քաղաքապետը հանձնարարել է խստագույնս պատժել մեղավորներին:

    «Որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, այն ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ոտնձգություն է ամբողջ համակարգի նկատմամբ։ Դիմում եմ բոլոր վարորդներին՝ մենք իրենց հետ ենք, իրենց կողքին կանգնած ենք»

    ,- ընդգծել է Ավինյանը»։

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Արման Սարոյանի (նախկին Գևոր…

    ‼️ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը)՝ «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակման վերաբերյալ։

    «ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։
    Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։
    Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։
    Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։
    Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»

    ,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկ…

    Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, վարչապետը հիշատակել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որն էական դերակատարում է ունեցել տնտեսական դինամիկան ապահովելու հարցում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018-ից մինչ օրս՝ ի հեճուկս 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, Հայաստանում միջինում 7% տնտեսական աճ է ապահովվել։ Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ տնտեսական աճին նպաստելու համար։
    Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։
    🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ