Category: Hetq

  • Վանաձորի համայնքապետարանի ներկա ու նախկին 7 պաշտոնյա է ձերբակալվելԱյսօր՝ 2026թ. …

    Վանաձորի համայնքապետարանի ներկա ու նախկին 7 պաշտոնյա է ձերբակալվել
    Այսօր՝ 2026թ. մարտի 26-ի առավոտյան, Վանաձորի համայնքապետարանի ներկա ու նախկին 7 պաշտոնյա է ձերբակալվել։ «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնից են, այդ թվում՝ բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև 3 քաղաքացի։
    🗣 Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ի պատասխան մեր հարցման, հայտնեց, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Սակայն, նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
  • «Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք, ըստ էության, չենք թողնում, որ տ…

    🗣 «Երբ խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք, ըստ էության, չենք թողնում, որ տեղահանված մարդիկ խաղաղվեն և տնավորվեն». այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունն էնա, որ մարդը խաղաղվի։ Չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը, բայց մենք՝ որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ էդ սպասումով ենք ապրում։ Սա հակահայկական, կայսերական քաղաքականություն է՝ մի խաղաղվեք, հեսա կվերադառնաք

    ,- ասաց վարչապետը։

  • Հետք pinned « «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026-ի ապրիլի…

    Հետք pinned «📢 «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026-ի ապրիլի 24-26-ը կազմակերպում է ընտրությունների լուսաբանման արտագնա դասընթաց, որի նպատակն է լրագրողներին գիտելիք և հմտություն փոխանցել ընտրական գործընթացների ու դրանք լուսաբանելու վերաբերյալ։ Դասընթացի…»
  • «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026-ի ապրիլի 24-26-ը կազմ…

    📢 «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026-ի ապրիլի 24-26-ը կազմակերպում է ընտրությունների լուսաբանման արտագնա դասընթաց, որի նպատակն է լրագրողներին գիտելիք և հմտություն փոխանցել ընտրական գործընթացների ու դրանք լուսաբանելու վերաբերյալ։
    Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ընտրական իրավունքի, ՀՀ ընտրական օրենսգրքի ու ընտրությունների ընթացքում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունների մասին։
    Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
    🔸 ընտրությունների լուսաբանման հիմնական սկզբունքներին,
    🔸 ընտրատեղամասերում և դրանից դուրս լրագրողների գործունեության առանձնահատկություններին,
    🔸 ընտրական գործընթացի իրավական շրջանակին,
    🔸 լրագրողների իրավական պաշտպանության առանձնահատկություններին,
    🔸 ընտրությունների ժամանակ փաստերի ստուգման գործիքակազմին և այլն։
    Դասընթացի ավարտից հետո, 2026-ի հունիսի 7-ին մասնակիցները «Հետք»-ի համար կլուսաբանեն խորհրդարանական ընտրությունները։
    ❗️ Հայտերն ընդունվում են մինչև 2026-ի ապրիլի 5-ը ներառյալ։
    ❗️ Հարցերի դեպքում կարող եք գրել kristine@hetq.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 094-44-24-52 հեռախոսահամարով։
    🔗 Գրանցման հայտը՝ https://forms.gle/sTnD75N7owFoxxcC7

    Ընտրությունների լուսաբանման դասընթաց 2026

    «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը 2026 թվականի ապրիլի 24-26-ը կազմակերպում է ընտրությունների լուսաբանման արտագնա դասընթաց, որի նպատակն է լրագրողներին գիտելիք և հմտություն փոխանցել ընտրական գործընթացների ու դրանք լուսաբանելու վերաբերյալ։…

  • Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականաց…

    ❗️Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում
    «Հետքը» ընթերցողներից ահազանգեր է ստացել այն մասին, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական հատուկ գործողություններ են ընթանում։
    🗣 Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։
    📌Գործողությունների նպատակի և այլ մանրամասների վերաբերյալ այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում։
  • Ուսանողն ինքնասպան չի եղել․ հարազատները նրան պատուհանից դուրս են նետելՔննչական կ…

    Ուսանողն ինքնասպան չի եղել․ հարազատները նրան պատուհանից դուրս են նետել
    Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

    Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:
    Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:
    2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):
    Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է

    ,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կար…

    PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները
    Պատկերացրեք՝ Չինաստանից ապրանք եք պատվիրում, բեռնափոխադրող ընկերությունը խոստանում է շատ արագ և մատչելի գնով այն հասցնել, սակայն դուք այդպես էլ խոստացված ժամկետում առաքանին չեք ստանում կամ առհասարակ չեք ստանում։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում. գուցե փորձեիք պարզաբանում ստանալ ընկերությունից, իսկ եթե դա էլ չօգներ, կդիմեի՞ք դատարան։
    📍Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։

    Անընդհատ ասում էին՝ մի ամսից կհասնի, սենց երկարեց պատվերի գալը, ամեն անգամ գնում էինք իրենց մոտ, ասում էին, որ պատվերը չկա։ Նայեցի իրենց էջերը, փաստորեն, էդպիսի բազմաթիվ խնդիրներ են ունեցել, մարդիկ բողոքել են, որ պատվերը չի գալիս։
    Գնացինք իրենց գրասենյակ, մենեջերի հետ խոսեցի, ասեցի, որ եթե այսպես շարունակվի, կդիմեմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Ասեցի նաև, որ այդքան խնդիրներ կան ձեր մոտ ու մարդիկ դրա մասին բարձրաձայնել էին, ինքն էլ անկապ պատճառաբանություն բերեց, թե էդ մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրել, հակառակորդ կազմակերպությունների կողմից վճարվել են

    ,- պատմում է նա։
    🔻 Աննան պահանջել է հստակ ժամկետ նշել, թե երբ կկարողանա առաքանին վերցնել։ Մենեջերն ասել է, որ իրենց ամբողջ բեռը Ռուսաստանի սահմանին է, այնտեղ բռնագրավել են։ Երբ Աննան հայտնել է, որ տեսչական մարմնին կդիմի, ընկերության մենեջերը խնդրել է մեկ ամիս ժամանակ տալ, եթե մի ամսից չգա պատվերը, գումարը կվերադարձնեն։ ❗️Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները շարունակում են ինչ-որ պատճառաբանություններով հետաձգել գումարի վերադարձը։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները 

    Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով,…

  • Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է վերանայել Սա…

    🔻 Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։
    Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին ու գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: 🗣 Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու հավելել, որ վերոնշյալով պայմանավորված էլ առաջարկվում է վերանայել ՍԴ դատավորների վարձատրության չափը:
    📌 Առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավորԱյս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայու…

    Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր
    Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
    💡Հիշեցնենք՝ Վարդանյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, նախորդ շաբաթ հրաժարվել էր պատգամավորի մանդատից։
    📌 Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջադրել էր Հանրապետության նախագահը:
  • Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է՝ ըստ Global Finance ամսագրիGlob…

    Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է՝ ըստ Global Finance ամսագրի

    Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը:
    Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:
    🏆 «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։