Category: Hraparak.am

  • Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարա…

    Երեկ Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ՀՀ որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու COP-29 համաժողովին, սակայն չեն մասնակցում, ասել է. «ՀՀ որեւէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP-29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»:
    Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ, եւ մեր գերիներից գոնե մի քանիսին նրանք ազատ չեն արձակելու: Հայտնի է, որ գերիներից մի քանիսին բաց թողնելու պայմանով` ՀՀ իշխանությունը խոստացել էր պատվիրակություն ուղարկել Բաքու:

  • 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազ…

    2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ: Սա նշանակում է, որ զեկույցը կուղարկվի արտաքին գործերի նախարարություն, ՊՆ, Արտաքին հետախուզության ծառայություն եւ դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ պատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացնեն, թե որ դրվագները կարող են հրապարակային քննության ենթարկել, որը՝ գաղտնի։
    Գործընթացը, լավատեսական հաշվարկով, մեկ ամիս կտեւի, այսինքն՝ հունվարի վերջին կստացվեն բոլոր մարմինների պատասխանները, այնուհետեւ մոտ 1000 էջանոց զեկույցը համապատասխան մշակմամբ կուղարկվի ԱԺ նախագահին, որն էլ կորոշի, թե որ օրը, որ նիստում քննարկել զեկույցը։ Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր։

  • Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառա…

    Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։
    ՀՀ ՊՆ

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ադրբե…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին թե իբր, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ից որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29 համաժողովին, սակայն չեն մասնակցում:
    Նախարարը նկատեց, որ Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ ևս համանման հայտարարություն են արել: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»,–ասաց Միրզոյանը:
    Նախարարը չբացառեց, որ գուցե քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հայտ ներկայացրած լինեն, թեև նման տեղեկություն Միրզոյանին հայտնի չէ: «Բայց, եթե դա ի նկատի ունեն, ապա, գիտեք՝ ՀՀ–ն ազատ, ժողովրդավարական երկիր է: Եվ Հայաստանի կառավարությունը ոչ ցանկություն, ոչ էլ լծակներ ունի՝ ուղղորդելու, կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,–ասաց Միրզոյանը:

  • Հայտնի շվեդ էկոակտիվիստ, 21-ամյա Գրետա Թունբերգը Վրաստանում իրականացված բողոքի ա…

    Հայտնի շվեդ էկոակտիվիստ, 21-ամյա Գրետա Թունբերգը Վրաստանում իրականացված բողոքի ակցիաներից հետո ժամանել է Հայաստան։
    Մինչ Հայաստան գալը նա Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց պաստառներով ցույց է արել՝ Բաքվում անցկացվող COP29-ի, Ալիևի բռնապետական ռեժիմի ու Արցախում իրականացված էթնիկ զտումների հետ կապված։ Ցույցին մասնակցել են էկո-ակտիվիստներ, հայ համայնքի սակավաթիվ անդամներ։
    «Ադրբեջանցիներ ևս կային, նրանց պաստառները երևում են նկարներում։ Բոլոր ադրբեջանցիները դիմակներով էին, երևի որ իրանց դեմքերը չֆիքսվեին։ Առավոտյան էլ Ադրբեջանի դեսպանատան մոտ էին ցույց կազմակերպել»,-ասաց Վրաստանում «Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։

  • Մոտ մեկ ժամ է, ինչ տեղեկություններ են տարածվում բանակում սպանության դեպքի մասին,…

    Մոտ մեկ ժամ է, ինչ տեղեկություններ են տարածվում բանակում սպանության դեպքի մասին, սակայն պատկան գերատեսչությունը՝ ՊՆ-ն համառորեն լռում է։ Մեզ նույնպես չհաջողվեց կապ հաստատել ՊՆ խոսնակի հետ։
    Մեր աղբյուրները փոխանցում են, որ զոհը ժամկետային զինծառայող է, միջադեպը տեղի է ունեցել Բերդի զորամասերից մեկում։

  • Մեր տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջան…

    Մեր տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալները եւ գործով անցնող մեկ այլ անձ կալանավորվել են։ «Հրապարակ»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը։
    Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
    Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին , որ 4 անձ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պաշտոնատար անձինք։ Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար։