Category: Hraparak.am

  • Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցակ…

    Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական «կոռուպցիոներների» եւ հատկապես՝ Երեւանի քաղաքապետի դեմ եւ հայտարարություններ արել: Մանավանդ՝ ԱՆԻՖ-ի թեման է արծարծել, պահանջելով գոնե թիմին հայտնել, թե ովքեր էին մեղավոր, որ բյուջեից այդքան գումար վատնվեց։ Մեզ պատմեցին, որ Դավոյանն այդ զեկույցից հետո ինքն է հայտնվել ոմանց թիրախում:
    Որոշ կուսակցականներ Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ` իր հայրենի Լոռիում, Ստեփանավանում Պապիկյանից հետո ինքն է «ասող» դարձել, որ փողատերերի ու ինչ-որ կասկածելի շրջանակների հետ է շփվում եւ դրա արդյունքում առանձնատուն է ձեռք բերել՝ լողավազանով, որն իր անունով չի գրանցել, բայց հաճախ է լինում այնտեղ: Տեղեկացրել են անգամ, որ Դավոյանի մարզային այցերի ընթացքում ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում նրա փողոցի վրա։

  • Հասարակական տրանսպորտը ծառայություն է: Այնպիսին, ինչպիսիք են տաքսի ծառայությունը…

    Հասարակական տրանսպորտը ծառայություն է: Այնպիսին, ինչպիսիք են տաքսի ծառայությունը, վարսավիրանոցները, ռեստորան-սրճարանները, հյուրանոցները, կոշիկի վերանորոգման եւ այլ արհեստանոցները եւ այլն: Դրանք իրավունք չունեն հաճախորդին պարտադրել ավելորդ, նրան ոչ անհրաժեշտ ծառայություններ: Կարող են առաջարկել, համոզել, բայց իրավունք չունեն չսպասարկելու այն հաճախորդներին, որոնք հրաժարվում են վճարել ավելորդ, իրենց ոչ պետքական ծառայությունների համար: 
    Պատկերացրեք, որ վերը թվարկված ծառայությունները մոնոպոլիզացվել են` բոլոր վարսավիրանոցները մի օլիգարխի սեփականությունն են, բոլոր դեղատները՝ մյուսինը, հասարակական սննդի բոլոր օբյեկտները՝ երրորդինը, բոլոր տաքսի ծառայությունները՝ չորրորդինը, բոլոր հյուրանոցներն ու հոստելները՝ հինգերորդինը, բոլոր արհեստանոցները՝ վեցերորդինը, խանութները, սուպերմարկետներն ու վաճառատները՝ յոթերորդինը, եւ այսպես շարունակ: Եվ երբ դուք մազ կտրելու համար գալիս եք վարսավիրանոց, ձեզ ապշեցնում են՝ ասելով, որ միայն մազերի հարդարումով չեք պրծնի` սպասարկումը մեզ մոտ փաթեթներով է:

  • Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման սոցցանցերում լուսանկար է հրապա…

    Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման սոցցանցերում լուսանկար է հրապարակել։ Երեկ, հիշեցնենք, նա  «Մոնակոյի» դեմ Լիգա 1-ի 16-րդ տուրի խաղում դեմքի վնասվածք էր ստացել։  
    «Ամեն ինչ լավ է», – նշել է Դոննարուման իր գրառման մեջ։

  • Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ դատարանը ՀՀ…

    Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ դատարանը ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ 
    «Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
    2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,-գրել է նա։

  • Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է…

    Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:
    ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։

  • ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այս…

    ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգեւավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգեւավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաեւ իրենց։
    Դպրոցներից մեկի տնօրենը մեզ ասաց, որ իր եւ կոլեգաների համար նախարարի շրջաբերականը՝ քիչ է ասել, թե նվաստացուցիչ է, ստացվում է, որ տնօրենները պետք է դիմեն ԿԳՄՍՆ, հիմնավորեն, որ լավն են, ձեռքի հետ էլ ՔՊ-ի ու անձամբ նախարարի գովքն անեն, որ արժանանան վերջինիս բարեհաճությանը։ Կարելի է կարծել, որ Ժաննա Անդրեասյանը կամ մյուս պաշտոնյաները, որոնք պետբյուջեից միլիոնների հասնող պարգեւավճարներ են ստանում, հիմնավորում են, թե իրենք ինչքան լավն են ու ինչ լավ են աշխատել, որ վաստակում են ամենամսյա պարգեւավճարները։

  • Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է հ…

    Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արծաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։
    Երբ զարդեր պատրաստող ընկերությունը փորձել է ճշտել, թե ինչ տուփի մեջ առաքեն զարդը, ում համար է այն նախատեսված, Մանասյանն ասել է՝ տուփի կարիք չկա, զարդն ինձ համար եմ պատվիրել։ Մենք դիմեցինք ՄԻՊ խոսնակին․ Անահիտ Մանասյանը նման զարդ պատվիրե՞լ է, նա պատասխանեց․ «Անահիտ Մանասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ձեր կողմից հիշատակված զարդ երբեւէ չի պատվիրել»։ Իսկ որպես ոչ պաշտպա՞ն։ «Նմանատիպ անձնական տեղեկության ես չեմ տիրապետում»։

  • Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը…

    Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տեւական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը: Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որեւէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել եւ ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:
    Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։