Category: Hraparak.am

  • Աննա Հակոբյանը ԵՊՀ է այցելել…

    Աննա Հակոբյանը ԵՊՀ է այցելել
  • Նիկոլ Փաշինյանը, երբ ժամանակին կադրեր էր նշանակում գլխավոր պոստերում, կատակով աս…

    Նիկոլ Փաշինյանը, երբ ժամանակին կադրեր էր նշանակում գլխավոր պոստերում, կատակով ասում էին՝ Նիկոլի մանկապարտեզը։ Տարիքը կապ չուներ՝ փորձառություն, համապատասխան կրթություն, «քթածակ» չունեին։ Սովորաբար նման կադրեր նշանակում են՝ երկիրը թուլացնելու, փլուզելու նպատակով։ 
    Ես այդ պրոցեսը մի քիչ գյուղավարի եմ պատկերացնում։ Նիկոլը թակարդ է լարում, ինչ որ խայծ դնում մեջը ու անփորձ մկներին բռնում։ Հազար ներողություն համեմատության համար, բայց պատկերավոր բացատրելու միակ ձևը այլաբանությունն է։  Ի ուրախություն Նիկոլի, բոլորն անփորձ էին։ Մանկապարտեզ էր։ Մանկապարտեզի մեջ  կային նաև տարիքն առած, բայց միամիտներ, որոնց Փաշինյանն ընտրել էր որպես չոր փայտ, կրակը վառելու համար։ Այդ չոր փայտերից,  միամիտներից մեկն էլ Հովիկ Աղազարյանն էր։ Այդ մարդն այնքան միամիտ էր, որ Հիսուսի հետ էր համեմատում Նիկոլին։ Ասում էր, որ ես կինքնահրկիզվեմ, եթե իմանամ, որ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաների մեջ լինի։ Այնքան միամիտ էր, որ ասում էր Նիկոլը աշխարհի ամենաբարի մարդն է։ Նրա բոլոր ասածները չթվարկեմ, կարծում եմ ինքներդ էլ կհաստատեք, որ շատ միամիտ մարդ էր։

  • The Jerusalem Post պարբերականը գրում է, որ Գազայի սեկտորի առողջապահության նախարա…

    The Jerusalem Post պարբերականը գրում է, որ Գազայի սեկտորի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալը, թե սեկտորում Իսրայելի կողմից, ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման, 44 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, իրականում բավական չափազանցված թիվ է։ Համաձայն հրապարակման, նշված գերատեսչությունը գտնվում է ՀԱՄԱՍ-ի հսկողության ներքո եւ սիստեմատիկաբար չափազանցրել է Գազայի սեկտորում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։
    Նշվում է, որ կա թյուրիմացություն հատկապես այն բանի հետ կապված, թե զոհվածների որ մասն է եղել խաղաղ բնակիչ, որ մասը՝ զինյալ։ Հաճախ զինյալների շրջանում զոհվածները ներկայացվել են որպես խաղաղ բնակիչ։
    Ընդ որում, այդ մոլորությունը, ըստ իսրայելական պարբերականի, արտացոլվել է նաեւ միջազգային առաջատար լրատվամիջոցների հրապարակումներում, որոնք հիմնվել են ավելի շատ Գազայի սեկտորի առողջապահության նախարարության տվյալների վրա, քան թե իսրայելական կողմի կամ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացրած տվյալների։

  • 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու …

    1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, գալարափող, շեփոր, տենոր, բարիտոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։
    Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.
    ա) 2025 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
    բ) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և թիվ 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
    գ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 

  • Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբա…

    Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
    Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել եւ միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը։

  • ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռո…

    ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։
    Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթեւ, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձեւ» չէ, այլ նախնադարյան է: Հետո գար ամուսնուն պատմեր այդ մասին եւ ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք եւ բարեկեցիկ կացարաններում պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ:

  • 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կ…

    2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի հարկային բեռի տարբերությունը ԱԱՀ-ի, շահութահարկի համեմատ։ Այդ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։ Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից, դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները, որոնք կանցնեն ավելացված արժեքի հարկման դաշտ եւ նրանց հարկերը միանգամից մի քանի անգամ կավելանան, ինչի դեմ գոնե փաստաբանները մեկ տարի համառ պայքար մղեցին, բայց ոչնչի չհասան։ Բանն այն է, որ պետական բյուջեի եկամուտները կրճատվել են եւ շարունակում են կրճատվել, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում է շքեղ ապրել, անիմաստ ծախսեր անել, աշխարհով մեկ պտտվել եւ նրանց շատ փող է պետք, ուստի որոշեցին այդ փողը «քերել» հարկատուներից:

  • Դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին Factor TV-ի ուղիղ եթերում կբանավիճեն Երևանի գործո…

    Դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին Factor TV-ի ուղիղ եթերում կբանավիճեն Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։