Category: Hraparak.am

  • Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրնե…

    Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է: Տեղեկություններ կան, որ նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու: Հաջորդ ինտրիգը վերաբերում է այսօր խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող ՀՅԴ-ին: Լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունը մտադիր է ընտրություններին միայնակ մասնակցել առանց քոչարյանականների հետ համագործակցելու։
    2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»:

  • Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է…

    Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում, ղեկավարում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Մարինա Մկրտչյանը: Մարզպետի կինը մշակույթի տան տնօրեն է նշանակվել անցած տարի: Մենք անդրադարձել էինք այդ նշանակմանը, գրել էինք, որ հատուկ մարզպետի կնոջ համար վերակազմակերպել են կառույցը, ավելի խոշորացրել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։
    Նշենք, որ, ըստ հրապարակված հաստիքացուցակի, մշակույթի տունն ունի 19 հավաքարար, 5 պահակ, 10 հսկիչ, 20 դերասան, ընդհանուր թվով՝ 191 աշխատակից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերգեյ Մովսիսյանից, սակայն նա չպատասխանեց զանգերին։

  • Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մ…

    Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել միայն իրենք են բնակվում, այլեւս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետեւում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, եւ ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
    Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում եւ ուզում են, որ նրանք էլի մնան:

  • Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերա…

    Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:

  • «Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կե…

    «Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։ Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ում մասին է։
    «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ  խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, որը երեկ, տեսնելով Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված ծաղկեպսակը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից դրված, վրդովվել է, ոտքով հարվածել է։ Տեղեկությունը հաստատեցին նաև բալասանյանականները։

  • Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց նշվել է թատրոնի ծննդյան 36…

    Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց նշվել է թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:
    Միջոցառման ընթացքում ազդարարվել է  նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ իրականացվում էր:«Ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:
    Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա»,- ասել են նստացույցի մասնակիցները:

  • Թայվանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի։ Նաեւ ստ…

    Թայվանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի։ Նաեւ ստեղծվել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պատճառը՝ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի՝ Թայվանի ափերին մոտենալն է։ Պեկինը, նշենք, որ պաշտոնապես դեռ չի արձագանքել իր ռազմական նավերի՝ Թայվանի ափերին մոտենալու մասին տեղեկատվությանը։
    Նկատենք, որ սիրիական դեպքերը եւս մի ռուբիկոն ստիպեցին հատել՝ բոլոր ռազմատենչ ուժերը գիտակցեցին, որ կարող են անպատիժ կերպով մտնել այլ պետությունների տարածք, հողեր զավթել, իշխանափոխություն անել եւ իրենց այդ քայլերը ոչ ոք չի մեղադրի, ոչ մեկն իրենց ձեռքը չի բռնի։