Category: Hraparak.am

  • ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում,…

    ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․«Ղեկավարվելով «Հանրային ծառայութ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

  • Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 …

    Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը, մինչեւ Հովիկ Աղազարյանի հարցը պարզաբանվի։ ՔՊ-ից արձագանքեցին, թե 1 ամսով անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա իրենք կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Ժամեր անց Ասլանյանն իր էջում մի տեքստ տեղադրեց մեղայականով, թե հայտարարությունս հիմնված էր սխալ տեղեկությունների վրա, էմոցիոնալ էր` հետ եմ վերցնում:
    Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը եւ համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից․ «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն եւ ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»:

  • Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես…

    Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով։

  • Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շ…

    Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, եւ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
    Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, եւ ԿԳՄՍ նախարարն այսուհետ եւս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները:

  • ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունիցՔիչ առաջ վարտվել է Քպ խմբակցության…

    ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
    Քիչ առաջ վարտվել է Քպ խմբակցության նիստը,որի օրակարգում Հակոբ Ասլնյանի հարցն էր,մեր տեղեկություններով ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում է կայացվել

  • ԲՏԱՆ մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանը պարզաբանում է տարածել ՔՊ խմբակցության պատգ…

    ԲՏԱՆ մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանը պարզաբանում է տարածել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրության վերաբերյալ, որի սքրինշոթը հրապարակվել էր պատգամավորի ֆեյսբուքյան էջում։
    «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»,- ասված է պարզաբանման մեջ:

  • Քիչ առաջ մենք հրապարակում էինք արել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պ…

    Քիչ առաջ մենք հրապարակում էինք արել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, որպեսզի կուսակցությունը շանս տա իր ընկեր Հովիկ Աղազարյանին` պարզաբանումներ տալու, այդ հայտարարությունից ժամեր անց Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պատգամավորը հետ է վերցնում խոսքերը, փոշմանել է եւ շարունակում է  է մնալ ՔՊ անդամ։
    Նկատեցինք, որ «փոշմանելու» տեքստը գրել, Ասլանյանին է ուղարկել ՔՊ-ական, Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ասլանյանը ոչ թե իր էջում տեքստ էր գրել, այլ «սքրինշոտով» էր այն տեղադրել, որի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի նկարը: Րոպեներ անց, Ասլանյանը «սքրին շոթը» խմբագրեց` հեռացնելով այն հատվածը, որտեղից երևում էր, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։

  • Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չ…

    Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չեն` դրանք վաղուց էին շրջանառվում: Ասում էին` Նիկոլ Փաշինյանը հարմար պահ եւ հարմար կադր է փնտրում: Երեկ իրականացված փրայմըրիզից առաջ էլ արդեն խոսում էին, որ գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանին մարզպետ են նշանակելու: Ներքին քվեարկության արդյունքում Առուշանյանը` ՔՊ համակիրների շրջանում 7 թեկնածուի մեջ երկրորդ տեղը զբաղեցրել եւ նրա` մարզպետ նշանակվելն արագաավ: Այսօր արդեն նա պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին:
    Ինչ վերաբերում է Մուշեղ Մուրադյանին, ապա նա մարզպետ էր նշանակվել 2023-ի հունվարին, այսինքն` կանխատեսումներից մի բան էլ երկար պաշտոնավարեց` մոտ 2 տարի: Իսկ մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր` 2019 թվականից սկսած:

  • Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուս…

    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց եք տվել, սակայն այն գրեթե եթեր չի գնացել: Սրբազանը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մոտ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին, Известия լրատվամիջոցն իրեն հրավիրել է հարցազրույցի: Այն տեւել է գրեթե 40 րոպե, սակայն եթեր է գնացել ընդամենը մեկ րոպեանոց տեսանյութ: «Ես Մոսկվայում էի, իմացել են, որ այնտեղ եմ, հարցազրույց են վերցրել: Ոչ այնքան իրենց հաճելի պատասխաններ եմ տվել երեւի, դրա համար 40 րոպե տեսագրեցին՝ մեկ րոպեն էլ ցույց չտվեցին»,- ասաց Միքայել արքեպիսկոպոսը։
    Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր հատվածն են հրապարակել. պարզվեց՝ հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների՝ խաղաղություն հաստատելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին խոսքն են միայն հրապարակել: Իսկ ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ է Սրբազանը պատասխանել, որ ռուսական լրատվամիջոցի դուրը չի եկել։