Category: Hraparak.am

  • ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան …

    ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իրեն համարում է Հայաստանի Շառլ դը Գոլը, համենայնդեպս, նրա համեմատությունները՝ Ֆրանսիայում 1940-45 թվականներին ծավալված իրադարձությունների եւ ներկայում Հայաստանում տեղի ունեցողի միջեւ, նման տպավորություն են ստեղծում: Ճիշտ է` Իշխան Սաղաթելյանի եւ Դը Գոլի միջեւ ընդհանրություններ կան, բայց տարբերություններն ավելի շատ են, այնպես, ինչպես Հայաստանի եւ Ֆրանսիայի տարբերությունները: Ինչպես Շառլ դը Գոլը 1940 թվականին գլխավորեց Ֆրանսիայի Դիմադրության շարժումը, այնպես էլ Սաղաթելյանը 2021-ին ղեկավարեց Հայաստանում սկսված Դիմադրության շարժումը, միայն թե Դը Գոլի ղեկավարած շարժումը հանգեցրեց Ֆրանսիայի ազատագրմանը, իսկ Սաղաթելյանինը Հայաստանի ազատագրմանը չի հասցրել, գոնե՝ առայժմ: 
    Իշխան Սաղաթելյանը «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ» վերնագրով հոդված է գրել եւ այն սկսել է 1940 թվականի հունիսին Ֆրանսիայում հաստատված Վիշիի ռեժիմի ղեկավար Ֆիլիպ Պետենի հայտարարությունում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
    «Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:
    Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են եւ՛ գրանցվել, եւ՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»:

  • Վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին s…

    Վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաեւ ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի:
    Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը եւ հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա` մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի։

  • ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ն…

    ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։ Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլեւ հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում եւ բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։
    Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսեւորումներին վատ էին վերաբերվում: Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար։

  • Zoom Communications ամերիկյան ընկերությունը, որն առաջարկում է տեսակոնֆերանսային …

    Zoom Communications ամերիկյան ընկերությունը, որն առաջարկում է տեսակոնֆերանսային հեռավար կապի ծառայություններ, հայտարարել է, որ թարմացնում է իր առաջարկած ծառայությունների փաթեթը եւ հիմա զբաղվելու է արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաներով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «Zoom-ը հիմա շատ ավելին է, քան տեսակոնֆերանսները, թեեւ նախկինի նման առաջնահերթը դա է։
    Մենք առաջին հերթին արհեստական բանականության հետ կապված ընկերություն ենք, որն առաջարկում է աշխատանքային հիբրիդային լուծումներ, որոնք թույլ են տալիս ձեզ անխափան կերպով գործակցել»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը, ռեբրենդինգի շրջանակներում փոխել է նաեւ իր անվանումը եւ Zoom Video Communications-ից դարձել է Zoom Communications։ 

  • Կառավարության վերջին նիստում  պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փ…

    Կառավարության վերջին նիստում  պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը  խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց   ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը:Այս մասին հայտարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
    «Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի,  ուրացված խոստումների  ու բացահայը անկարողության ճահճում։
    Իսկ ով, եթե ոչ հե՜նց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա  կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։

  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ է Արագածոտնի մարզում «Ա…

    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
    Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
    Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
    Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։
    Վարդենյաց լեռնանցքում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում (բացառությամբ Ախուրյանի տարածաշրջանի), Սարավան-«Զանգեր» հատվածում, Վանաձոր, Ապարան, Թալին, Ջերմուկ,  Քաջարան  քաղաքներում, Ջաջուռի ոլորաններում տեղում է ձյուն։
    Արթիկի, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Գերմանիայի գրախանութներում արդեն հասանելի է այդ երկրի նախկին կանցլեր Անգելա Մերկ…

    Գերմանիայի գրախանութներում արդեն հասանելի է այդ երկրի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հուշերը։ Մերկելը Գերմանիայի ֆեդերալ կանցլեր է եղել 2005-21 թթ։ Գիրքը կոչվում է․ «Ազատություն․ 1954-2021 թթ հիշողություններ»։ Մերկելն այն գրել է իր օգնական Բեաթե Բաումանի հետ համատեղ։ Որոշ գրախանութներում ստացված խմբաքանակն արդեն սպառվել է վաճառքի հանվելուց մեկ ժամ անց։ 736 էջանոց գիրքն արժի 42 եվրո։ Հուշագրությունում շատ են լուսանկարները, այդ թվում նաեւ՝ Մերկելի մանկության եւ երիտասարդության տարիների լուսանկարները։ 
    Մեմուարներում Մերկելը պատմում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության շրջանում իր անցկացրած մանկական եւ պատանեկան շրջանը, ուսանողական տարիները, Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն կուսակցության նախագահ դառնալու քաղաքական ուղին։
    Հատկապես անդրադարձել է այնպիսի շրջադարձային իրադարձությունների, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամը Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ընդարձակումն ու Վրաստանի եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունների վերաբերյալ ծավալված քննարկումները։