Category: Hraparak.am

  • Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծ պատվիրակությամբ այս օրերին ԱՄՆ-ում է,…

    Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մեծ պատվիրակությամբ այս օրերին ԱՄՆ-ում է, ճոխ գնումներ է անում համայնքային միջոցներից: Մենք արդեն ներկայացրել ենք ամանորյա զարդարանքի վրա ծախսվող աննախադեպ գնումների թեման` 600 միլիոն դրամից ավելի գումար է ծախսվում այս տարվա ամանորյա զարդարանքի վրա: Բայց միայն դա չէ` չարդարացված նորոգումներ, հուշանվերների եւ այլ կամայական ծախսերի մեծ ցանկ կա Երեւանի քաղաքապետարանի կայքում:
    Այս անգամ էլ հերթական միլիոններն են ծախսում քաղաքային բյուջեից` տեխնիկա գնելու համար։ 21 միլիոն 623 հազար դրամի գնում կատարելու որոշում է քաղաքապետը ստորագրել՝ Երեւանի քաղաքապետարանի կարիքների համար գնվում է տեսանկարահանման եւ լուսանկարահանման տեխնիկա։
    Հետաքրքիրն այն է, որ այս անգամ եւս գնումը կատարել են մեկ անձից` առանց մրցույթի, ինչն արդեն կասկածի տեղիք է տալիս։ Առհասարակ ՔՊ-ական իշխանությունը գրեթե վերացրել է մրցույթների` տենդերների ավանդույթը եւ հիմնականում կլորիկ գումարով գնումներ են կատարում կոնկրետ կազմակերպություններից։

  • Ավշարի միջնակարգ դպրոցի ծնողներից ահազանգ ենք ստացել, որ դպրոցում դրամահավաքությ…

    Ավշարի միջնակարգ դպրոցի ծնողներից ահազանգ ենք ստացել, որ դպրոցում դրամահավաքություն է տեղի ունեցել, մասնավորապես, բոլոր դասարաններին հանձնարարվել է 100-ական դրամ հավաքել՝ դպրոցում տեղադրվող տոնածառի համար զարդարանքներ գնելու նպատակով։
    Մեզ նաեւ փոխանցեցին, որ զարդարանքի համար ամեն տարի գումար է հավաքվում, սակայն, չգիտես ինչու՝ տոնածառի համար գնված խաղալիքները հաջորդ տարի էլ չեն օգտագործվում։
    Դպրոցի կազմակերպչական հարցերով զբաղվող Ռեգինա Սիմոնյանը մեզ հետ զրույցում  կտրուկ հերքեց դրամահավաքության վերաբերյալ ահազանգը՝ նշելով, որ երբեւէ գումար չի հավաքվել դպրոցում․ «Երեխաներն ամեն մեկն իր ուզած ձեւով խաղալիքը բերում է դպրոց եւ զարդարում տոնածառը, մեր դպրոցում խաղալիքներ ունենք։ Ընդհանրապես դպրոցում գումար չի հավաքվել, եկեք ծնողների հետ հանդիպում կազմակերպեմ, խոսեք»։

  • Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Երեկ հա…

    Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Երեկ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը մտադիր է փրայմերիզ անել, նշանակել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչապետը բացատրում է, թե որն է այդ  փրայմերիզը․ «Մենք կխնդրենք, որ  ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։
    Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»։

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարություն է տարածել․«Հիմք…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարություն է տարածել․
    «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»:
  • Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումնե…

    Ադրբեջանի խորհրդարանում շարունակվում են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումները։ Նիստի ժամանակ, երբ պատգամավորները ներկայացրել են երկրում եղած խնդիրները, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան դիտողություն է արել պատգամավորներին՝ երկրում տիրող վիճակը ոչ ճիշտ ներկայացնելու եւ գույները խտացնելու համար։ «Ձեզ լսելիս մարդուն սարսափ է պատում։
    Այնպիսի տպավորություն է, թե երկիրը գնում է դեպի անդունդը եւ հասել է անդունդի եզրին։ Մինչդեռ սոցիալական ոլորտում ահռելի աշխատանք է արվել։ Ինչու ոչ մեկը չի խոսում այդ մասին։ Հիշեք այդ նվաճումները։ Ինչու եք այդ ամենի մասին լռում»,- մասնավորապես ասել է Գաֆարովան։

  • Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը կծածկվի բավականին ուժգին մագնիսական փ…

    Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Երկիր մոլորակը կծածկվի բավականին ուժգին մագնիսական փոթորիկով։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Այն կհասնի վեց բալի։ Ամենաուժգին հատվածը կլինի գիշերվանից մինչեւ ամսի քսանիննի կեսօրն ընկած ժամանակահատվածը։
    Այնուհետեւ արդեն մագնիսական փոթորիկը կսկսի թուլանալ։ Սակայն սպասվում է եւս երկու բռնկում։ Մասնագետները մագնիսական փոթորիկի ակտիվությունը գնահատում են G2 մակարդակ, որը համարվում է միջին ուժգնության։ 

  • Հ Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պ…

    Հ Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
    Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ:

  • «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննա…

    «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
    Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է: