Category: Hraparak.am

  • Երեւանի ավագանու նիստին մեծ կռիվ եւ քաշքշուկ տեղի ունեցավ` «Մայր Հայաստան» խմբակ…

    Երեւանի ավագանու նիստին մեծ կռիվ եւ քաշքշուկ տեղի ունեցավ` «Մայր Հայաստան» խմբակցության եւ ՔՊ-ական ավագանու անդամների միջեւ։
    Ուղեւորատոմսի քննարկման ժամանակ կրքերը բորբոքվեցին, լեզվակռիվը թեժացավ, տեղից վեր կացավ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը` գնալով դեպի ընդդիմադիրները։
    Սկսվեց քաշքշուկ, վեճ։
    «Ձենդ, արա»,֊ասում էին իրար։ Քաղաքապետ Ավինյանը չէր կարողանում իրավիճակը մեղմացնել, հրավիրեց ոստիկանությանը։

  • Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս…

    Իշխանությունը, ինչպես բոլոր թափուր պաշտոններում, ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում եւս թեկնածու չի կարողանում գտնել: Իշխանության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սիրունյանի ինքնաբացարկից հետո ՔՊ-ն նոր թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ նոր թեկնածու չեն կարողանում գտնել: Որոշ ժամանակ առաջ խոսվում էր փաստաբան Տիգրան Եգորյանի մասին, սակայն հիմա այդ անունն այլեւս օրակարգում չէ: «Մարդ են ման գալիս, բայց ոչ մեկի անունն այս պահին չկա»,- ասաց մեր աղբյուրը։
    Նկատենք, որ ԲԴԽ-ն պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են եւ ընտրվում են խորհրդարանի կողմից։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն 7 անդամ ունի: 3 գիտնական անդամի տեղ թափուր է, նախկինում դրանք զբաղեցնում էին Կարեն Անդրեասյանը, Վիգեն Քոչարյանը եւ Հայկ Գրիգորյանը: Անդրեասյանը հեռացավ Փաշինյանի «հորդորով», մյուս երկուսը դատավոր նշանակվեցին։ Մեկ տարուց ավելի է՝ 2 թափուր տեղ չի լրացվում:

  • Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտե…

    Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։
    Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձավ անցած գարնանը եւ հենց Գորիսում ձերբակալվեց։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ: Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ Գալստյանն ու կինը Արցախում մնացել են հայկական իշխանությունների հետ համաձայնեցված, որ տեղեկություններ փոխանցեն հայկական կողմին, սակայն երբ նրանք, չդիմանալով ադրբեջանական ճնշումներին, վերադարձել են Հայաստան, այստեղ մոռացության են մատնել պայմանավորվածությունները։

  • Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյո…

    Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել Ռադիոյում: Այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են Ռադիոյի աշխատողներին՝ ուշադիր կարդալ նոր պայմանագրերը եւ հետեւողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։
    Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից։

  • Пашинян готовит почву для поражения, связывая Арарат с проблемой приобретения ор…

    Пашинян готовит почву для поражения, связывая Арарат с проблемой приобретения оружия
    Ззаявления Пашиняна вызывают у среднестатистического армянина лишь горькую усмешку. А те, кто хоть немного разбирается в вопросах безопасности, задаются резонным вопросом: есть ли ещё страна, чьи вооружённые силы заняты пропагандой пацифизма? Ответ, скорее всего, отрицательный. Это подтверждают армии государств, которые не предали свои национальные интересы, успешно действуя в горячих точках мира.  Между тем Пашинян утверждает, что если армия будет реформирована в соответствии с нарративами Арарата и исторической Армении, то никто не будет продавать ей оружие. Это абсурдное заявление военный эксперт Давид Джамалян называет не только абсурдным, но и опасным. Он считает, что Пашинян уже сейчас пытается оправдать неизбежные военные поражения невозможностью покупки вооружения из-за упоминания «Арарата».
    Полная статья по ссылке

  • «Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլլա»։ Այս մասին հայտն…

    «Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասին կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլլա»։ Այս մասին հայտնում է L՛Equipe-ն։ Համաձայն հաղորդման, «Ասթոն Վիլլան» Դիսասիին վարձակալելու մտադրության մասին առաջին հայտն արդեն ուղարկել է «Չելսիին»։ Մարզիկով նաեւ հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6b495531170174e3e27d0c09ee466d0d
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Չելսիի» պաշտպանը կարող է տեղափոխվել այլ ակումբ 

  • Ո՞րն է հիմնականը: Եթե Հայաստանը դուրս գա կամ դուրս մնա ԵԱՏՄ-ից, նա կկորցնի էներգ…

    Ո՞րն է հիմնականը: Եթե Հայաստանը դուրս գա կամ դուրս մնա ԵԱՏՄ-ից, նա կկորցնի էներգակիրների մատակարարման իր արտոնյալ ռեժիմը. բոլոր մաքսատուրքերի և սակագների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված այլ նախապատվությունների վերանայումն անխուսափելի կլինի։ ԵԱՏՄ երկրների ապրանքների, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների գների կտրուկ աճը էական ռիսկեր կստեղծի Հայաստանի տնտեսության ողջ հատվածների համար։ Օրինակ, Հայաստան արտահանվող հացահատիկի, կերերի և պարարտանյութերի գների բարձրացումը կարող է ցավոտ լինել նրա տնտեսության համար։ Նման զարգացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի ագրոարդյունաբերական հատվածի համար, կբարդացնի առաջատար գյուղատնտեսական ընկերությունների վիճակը և կնվազեցնի տնային տնտեսությունների գնողունակությունը՝ բնակչության սպառողական զամբյուղում Ռուսաստանից ներկրվող հացի և այլ պարենային ապրանքների մեծ տեսակարար կշռի պատճառով։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1ea90e576dab4ad677ef1d505faaf614
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Տնտեսական ահռելի վնասից մինչև արտագաղթ. ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից

  • «Մայր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայա…

    «Մայր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայացված քաղաքային տրանսպորտի թանկացման քվեարկությունը։ Այս մասին հայտարարել է խմբակցությունը։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3f9cb094b07fdf721146ed1e60fbd1bb
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Կբոյկոտեն վաղվա նիստը

  • Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը…

    Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Դաշնային հարկային ծառայությանը գրեթե երկու միլիոն ռուբլի է պարտք: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f2c9325ae982689c4c272f38777ed906
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Գոհար Ավետիսյանը 2 մլն ռուբլի է պարտք ՌԴ հարկային ծառայությանը. ԶԼՄ

  • Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոս…

    Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք իր ՀԿ-ն ևս հայտնվե՞լ է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը չի աջակցում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, մենք տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ ստացել ենք դրսից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Եթե ֆինանսական դադարը երկար տևի այդ ամենը կազդի մեր աշխատանքի վրա, չենք կարողանա օրինակ իրավաբանական ծառայություններ մատուցել, հոգեբանական ծառայություններ և այլն, և այլն: Թրամփի ընտրվելը հարված էր մարդու իրավունքներին, տարբեր շարժումներին ու խոցելի խմբերի իրավունքներին: Մի քանի կոլեգաներ ունեմ, որոնք արդեն իսկ ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել են: Այն, որ Թրամփի վարչակազմը ու նրա մոտեցումները երկու սեռի ճանաչումը, վատ է ազդում ԼԳԲՏ համայնքի վրա, պարզից էլ պարզ է: Աշխարհի լիդերների մակարդակով երկու սեռի կողմնակից են, ինչը ստեղծել է հակագենդերային շարժում: Տրանսգենդերների դեմ արշավ է սա, անվերջ խոսում են երկու սեռի մասին: Բնականաբար Թրամփի ելույթները անմիջապես անդրադառնում են Հայաստանի նման երկրների վրա, ինչի արդյունքում ատելությունն ավելի է մեծանում մեր հանդեպ», — ասում է Մարտիրոսյանը:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/77c67a93578d7da643164095e2f51e87
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Սա տրանսգենդերների դեմ արշավ է` Թրամփը մեր ֆինանսավորումն էլ է դադարեցրել