Category: Hraparak.am

  • «Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ…

    «Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը:
    Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
    Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին։ Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
    «Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվել»,-ասացին մեզ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

  • 2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի…

    2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն:
    Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

  • Հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի ինչպես Հարավային Կովկասում Ադրբեջանի հզոր…

    Հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի ինչպես Հարավային Կովկասում Ադրբեջանի հզորացման, այնպես էլ ավելի լայն աշխարհագրական տարածքում այն կարևոր երկրի վերածելու գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 4-ին օկուպացված Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

  • Զինծառայողին «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքն են նվիրելԲԿՄԱ-Ուրարտու հանդիպման ժա…

    Զինծառայողին «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքն են նվիրել
    ԲԿՄԱ-Ուրարտու հանդիպման ժամանակ տեղի ունեցած խաղարկության ժամանակ տոմս է խաղարկվել։ Զինծառայող Արմեն Ստեփանյանի տոմսն է շահել։ Մրցանակը եղել է «Անատարես» հրատարակչության «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։
    Գիրքը ձեռքին զինծառայողին լուսանկարել են, ինչը դժգոհություն է առաջացրել շատերի մոտ:

  • Տիգրան Ավինյանն այս անգամ էլ բյուջեի հաշվին թռնում է ԳերմանիաԵրեւանի քաղաքապետ Տ…

    Տիգրան Ավինյանն այս անգամ էլ բյուջեի հաշվին թռնում է Գերմանիա
    Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3 օր առաջ է վերադարձել Հռոմ այցից, եւ, ահա օրեր անց նա մեկնելու է հերթական գործուղմանը։
    Այս գործուղման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
    Սա հերթական տուրիստական այցն է «գործուղում» անվան տակ, որը, ենթադրելի է, երեւանցիների հաշվին միլիոններ է նստելու։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է, «մի կողմից, խաղաղության մաս…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է, «մի կողմից, խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ ինտենսիվ զինվելու մեջ»․
    «Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս․ Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչու՞ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան ու զբաղվեն իրենց գործերով»,- ասել է նա:

  • Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցինԴատավոր Վահե Մ…

    Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին

    Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այս մասին հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
    Նշենք, որ դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ:
    Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։

  • Դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն հայտարարվեցԵրևանի քրեական դատարան…

    Դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն հայտարարվեց
    Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, հայտարարվեց խիստ նկատողություն։
    ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշումը հրապարակելիս ասաց` ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանն ունի հատուկ կարծիք, դեմ է քվեարկել նրան խիստ նկատողության ենթարկելուն, որովհետև դա կարող է հանգեցնել հետագայում լիազորությունների դադարեցման։

  • ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը…

    ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետ:
    Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, եւ հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

  • Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավ…

    Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։
    Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հարցաքննության է կանչվել Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը Հովիկ Փարսյանը, որը, ըստ քննիչների, այդ բուհի սան լինելով, չի հաճախել դասերի, բայց հայտնի միջոցներով գնահատականներ է ստացել: Գեւորգ Փարսյանը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում հերքեց դա՝ վստահեցնելով, որ եղբայրը նորմալ հաճախում է։ Հարցաքննության է կանչվել նաեւ ուսանող Վահե Պետրոսյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկերն է, Կապանում հայտնի է որպես Սոկոյի Վահե շինարարական բիզնեսով է զբաղվում։
    Ի դեպ, երկուսն էլ բուհի հեռակա բաժնում են սովորում։ Երկու ուսանողն էլ երեկ երեկոյան ձերբակալվել էին, սպասում էին Հակակոռուպցիոն կոմիտեի որոշմանը՝ կալանքի միջնորդություն կներկայացնե՞ն, թե՞ ոչ։