Category: Hraparak.am

  • Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարա…

    Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարանցում է առաջացրել
    Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Նիստին չներկայացան «Բալասանյան դաշինքի» և ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև քաղաքապետն ու փոխքաղաքապետերը։
    Փոխարենը նիստին պարտաճանաչորեն ներկայացել էին ՔՊ խմբակցության ավագանու անդամները։ Տեղեկացանք, որ «Բալասանյան դաշինք»-ում խառն են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու ձերբակալությունը անակնկալի է բերել բոլորին, հատկապես փոխքաղաքապետերին, քանի որ նրանցից Լուսինե Սանոյանը Բալասանյանի քրոջ դուստրն է, իսկ Սուրեն Ջանոյանի անունը, ըստ շրջանառվող լուրերի, որոշակի առնչություն ունի Բալասանյանի որդու ձերբակալության հետ։ Մտավախություն կա, որ հաջորդը փոխքոաղաքապետն է լինելու։
    Այն, որ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունը մտածված էր եւ քաղաքական հողի վրա է, շատերին կասկածի տեղիք չի տալիս․ ՔՊ-ն ամեն գնով գնւմ է իշխանափոխության, Գյումրին զավթելու հերթական պլանն է իրագործում։

  • Երկրաշարժ` Հայաստանում. ցնցումները զգացվել են Արտաշատ քաղաքումԺամը 20:44-ին Արտա…

    Երկրաշարժ` Հայաստանում. ցնցումները զգացվել են Արտաշատ քաղաքում
    Ժամը 20:44-ին Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
    Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում Դվին և Նարեկ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

  • Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերա…

    Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվել է. Ռուբեն Վարդանյանին վերաբերու՞մ է
    Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բինագադիի շրջանային դատարանը քննել է գլխավոր դատախազության քննչական բաժնի և Ադրբեջանի գլխավոր դատախազի միջնորդությունները՝ անցյալ տարվանից ապօրինաբար Ադրբեջանի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի և Դավիթ Իշխանյանի և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ խափանման միջոցը կալանքի տեսքով երկարացնելու մասին։
    Պաշտոնապես չի հաղորդվում, արդյո՞ք խոսքը վերաբերում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցին:

  • 71 տարեկանում մահացել է էստրադային եւ ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Տեղեկությունը…

    71 տարեկանում մահացել է էստրադային եւ ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հայաստանի երգի պետական թատրոնը նշելով, որ Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս է մեզ հետ չէ: «Մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ: Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում»,-ասված է գրառման մեջ։
    Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։
    Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։
    1992 թվականից բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։

  • Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է երկու ամսով: Այս մասին հայ…

    Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է երկու ամսով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
    Հիշեցնենք որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, մեծ աղմուկ-աղաղակով, երեխաների աչքի առաջ տարել էին Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, նա մեղադրվում է դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարել մեջ․ Ծատուրյանը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ։

  • Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորո…

    Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, կարելի է ասել՝ վերջին պրոֆեսիոնալ մոհիկաններից մեկը։ Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի, ապա՝ նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահն էր: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է: Պատճառը, մեր տեղեկություններով, Հայաստանի էլեկտրական ցանցերի հարցն է, ավելի ճիշտ՝ ՔՊ-ական իշխանության ցանկությունը` ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելու: Բաղրամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմում է գրել:
    Ավելին, տեղեկացանք, որ դիմում գրելու առաջարկը եկել է Փաշինյանից: Հավանաբար, Բաղրամյանը խոչընդոտել է ՀԷՑ-ը խլելու գործընթացին, որոշել է հեռացնել խոչընդոտը: Նախօրեին, հիշեցնենք, կրկին Փաշինյանի մոտ քննարկել են էներգետիկ մատակարարման հարցերը, եւ նա «հստակ հանձնարարականներ է տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու առումով:

  • Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2…

    Հոկտեմբերի 9-ի երեկոյան ՔՊ վարչության նիստն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ 2 ժամ քննարկել, ապա մերժել են արդարադատության նախարարի պաշտոնի համար ներկայացված միակ թեկնածու Արփի Դավոյանին: Նիստին ներկա են եղել նաեւ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց թեկնածություններն առաջադրել են կուսակցությունում` Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան, Հերիքնազ Տիգրանյան, սակայն նրանք բացարկ են հայտնել։ Արուսյակ Ջուլհակյանը դժգոհել է, որ Գրիգոր Մինասյանին հեռացնելու ստորագրահավաքի ժամանակ պետք էր նաեւ նոր թեկնածուի անունը գրել, որ թեկնածուի փնտրտուքի հարցում կուսակցությունը փաստի առաջ չկանգներ: Ակնարկել է, որ եթե ՔՊ-ում իմանային, որ Դավոյանը Մինասյանի «տակը փորում» է, որպեսզի ինքը նստի նրա տեղը, շատերի համար դա անընդունելի կլիներ: Նրան հակադարձել է Փաշինյանը՝ ասելով, որ դա պարտադիր չէ, չկա նման ձեւակերպում, որ պետք է թեկնածու էլ ներկայացնեին։
    Չնայած Արփի Դավոյանը, «զուբրիտ արած», մի շնչով ներկայացրել է նախարարության զարգացման իր տեսլականը, սակայն քվեարկության արդյունքում ստացել է 3 կողմ, որից մեկն իր ձայնն է եղել, եւ 6 դեմ

  • ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի հա…

    ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։
    Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

  • Մեր տեղեկություններով՝ առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են…

    Մեր տեղեկություններով՝ առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
    Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել թե նրա, թե հոր Սամվել Բալասանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրի արգելված է նաև տեսակցությունը վերջինիս հետ։
    Մերձավորների խոսքերով իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչու են ձերբակալել նրան, սակայն ըստ պտտվող լուրերի գործն առնչվում է կոռուպցիայի հետ։
    Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանն էլ «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի հուշագրումի խզումից հետո ամիսներ անց հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։