Category: Hraparak.am

  • Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ․ Ալեն Սիմոնյան…

    Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ․ Ալեն Սիմոնյան

  • Վաղը ՔՊ-ն նորից նախարար է ընտրելուՎաղը Քաղպայմանագիր կուսակցությունը՝ Նիկոլ Փաշի…

    Վաղը ՔՊ-ն նորից նախարար է ընտրելու
    Վաղը Քաղպայմանագիր կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության նիստ կհրավիրի՝ քննարկելու արդարադատության նախարարի թեկնածուներին։ Նախորդ նիստից հետո, երբ միակ մնացած թեկնածու Արփի Դավոյանի օգտին ընդամենը 2 կողմ էր գրանցվել, Փաշինյանը վարչությանը հանձնարարել էր՝ բոլոր տարածքային կառույցներից, ԱԺ խմբակցությունից նախարարի թեկնածություններ պահանջել։։ Այսօր թեեւ 4 թեկնածուի անուն էր շրջանառվում՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, որի թեկնածությունը մի խումբ պատգամավորներ էին առաջադրել, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, որն ինչ-որ մի շրջան արդարադատության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել, բայց օրվա ավարտին մնաց միայն փաստաբան, նախկին դատախազ Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որը «Ֆակտորի» հետ զրույցում հաստատել է այս լուրը։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Սիրունյանն է լինելու նախարարը, դեռ ՔՊ վարչությունում քվեարկություն պետք է ընթանա եւ հնարավոր է այս թեկնածուն էլ չանցնի:

  • Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև հանդիպումը չեղարկվել էՀՀ ԱԺ նախագահ Ալեն…

    Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև հանդիպումը չեղարկվել է

    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
    Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։
    Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։
    ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյան

  • Ավինյանի թեկնածուն թաքուն հեռացավՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նախկին տնօր…

    Ավինյանի թեկնածուն թաքուն հեռացավ
    Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նախկին տնօրեն, այժմ ուսուցիչ Անահիտ Խոսրովյանը մինչ պատասխանում էր լրագրողների հարցերին, տնօրենի նորանշանակ ԺՊ-ն արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։
    «Այս տիկնոջը խոսք են տվել նախարարությունից ու քաղաքապետարանից, որ իրեն անպայման կտան տնօրենի պաշտոն, դրա համար թիրախում գտնվեց թիվ 20 դպրոցը»,-ասաց Խոսրովյանը։
    Նրա խոսքով, դպրոցի տնօրենի թափուր տեղի հավակնորդ Վերոնիկա Բաբաջանյանին, որն իր դուստրն է և ուսուցիչների մեծ մասը հենց նրան է ցանկանում տեսնել տնօրենի պաշտոնում, առաջարկել են մեկ այլ դպրոցի տնօրենի աշխատանք։ Ասում են՝ Բաբաջանյանի մայրը նախկինում եղել է այս դպրոցի տնօրեն, տեսնում են կոռուպցիոն ռիսկեր։
    «Ավելի շատ իրենց ձեռք է տալիս ընտրել այն թեկնածուին, որ կլինի իրենց կողքին, իրենց կատարածուն»,-ասաց Խոսրովյանը։
    Նշենք, որ ԺՊ-ն Քրիստինե Դումանյանն է, որը, ըստ տեղեկությունների, Ավինյանի կնոջ բարեկամուհին է։

  • «Հրապարակ»-ը տեղեկություններ է ստացել Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց…

    «Հրապարակ»-ը տեղեկություններ է ստացել Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի Ֆիզիկայի կալանավորված ուսուցիչ Արամ Ծատուրյանի մեղադրանքի վերաբերյալ։
    Մեր տեղեկությունները, մասնավորապես, վերաբերում են նրան, որ ԱԱԾ-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ դասաժամից, որտեղ Ծատուրյանը շոյում է երեխաների գլուխները։
    Ուսուցչի պաշտպան Գեորգի Մելիքյանից հետաքրքրվեցինք այս ինֆորմացիայի, իր պաշտպանյալի մեղադրանքի վերաբերյալ, նաեւ նրա, թե քննչականը նրան ինչպիսի՞ արարքում է մեղադրում, ասաց, որ այդ հարցերին այս փուլում չի կարող պատասխանել։
    «Ես միայն կարող եմ ասել՝ այն, ինչ որ իրեն ներկայացրել են, իրականությանը չի համապատասխանում, դրանք սուբյեկտիվ իրենց գնահատականներն են, բայց ոչ օբյեկտիվ իրականություն թելադրող, կգա ժամանակը, մենք ասուլիս կտանք այդ դեպքի հետ կապված»։
    Նա միայն ավելացրեց՝ Արամ Ծատուրյանը մեղադրանքը չի ընդունում։
    Նշենք, որ հինգշաբթի օրը ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, որը մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:

  • Անցած գիշեր 00։00-ից անց Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի հատվածում քաշքշուկ …

    Անցած գիշեր 00։00-ից անց Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի հատվածում քաշքշուկ է տեղի ունեցել։ Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ մոտ 6-7 պարեկային ծառայողների մեքենաներ են կանգնած եղել, տեղում եղել են քաղաքացիներ։
    Նկատելի է եղել նաեւ այն, որ պարեկների եւ քաղաքացու միջեւ քաշքշուկ է եղել։
    ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 00.45-ին Արարատի մարզի պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածից մեկ անձ խուլիգանության համար ներկայացրել են քննչական բաժին»։

  • Մենք պատրաստ ենք պատերազմի․ Իրանի ԱԳՆԻրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է …

    Մենք պատրաստ ենք պատերազմի․ Իրանի ԱԳՆ

    Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    «Մենք պատրաստ ենք պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, սա Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումն է՝ մենք բացարձակապես պատրաստ ենք պատերազմական վիճակի, սակայն չենք ձգտում պատերազմ»,- կրկնել է նախարարը:

  • Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունըՄեր տեղեկություններով` այսօր զոհվա…

    Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունը

    Մեր տեղեկություններով` այսօր զոհված զինծառայողը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր։ Մեկ տարուց ավել ծառայում էր։
    Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ ևս ժամկետային զինծառայողի մահ էր գրանցվել` կրկին հրազենային վնասվածքով։

  • ՀՀ ՊՆ–ն հայտնում է զոհի մասինՀոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնա…

    ՀՀ ՊՆ–ն հայտնում է զոհի մասին
    Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

  • Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարա…

    Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարանցում է առաջացրել
    Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Նիստին չներկայացան «Բալասանյան դաշինքի» և ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև քաղաքապետն ու փոխքաղաքապետերը։
    Փոխարենը նիստին պարտաճանաչորեն ներկայացել էին ՔՊ խմբակցության ավագանու անդամները։ Տեղեկացանք, որ «Բալասանյան դաշինք»-ում խառն են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու ձերբակալությունը անակնկալի է բերել բոլորին, հատկապես փոխքաղաքապետերին, քանի որ նրանցից Լուսինե Սանոյանը Բալասանյանի քրոջ դուստրն է, իսկ Սուրեն Ջանոյանի անունը, ըստ շրջանառվող լուրերի, որոշակի առնչություն ունի Բալասանյանի որդու ձերբակալության հետ։ Մտավախություն կա, որ հաջորդը փոխքոաղաքապետն է լինելու։
    Այն, որ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունը մտածված էր եւ քաղաքական հողի վրա է, շատերին կասկածի տեղիք չի տալիս․ ՔՊ-ն ամեն գնով գնւմ է իշխանափոխության, Գյումրին զավթելու հերթական պլանն է իրագործում։