Category: Hraparak.am

  • Hraparak.am-ի տեղեկություններով, իրավապահները պատրաստվում են ձերբակալել Գյումրու…

    Hraparak.am-ի տեղեկություններով, իրավապահները պատրաստվում են ձերբակալել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նա այս պահին գտնվում է ԱՄՆ_ում բուժվելու նպատակով։ Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ, այս պահին անհանգստացած են նրա հայրենիք վերադարձի համար, քանի որ տեղեկացված են վերադարձի դեպքում նա կձերբակալվի։
    Բալասանյանին առաջադրված է Սև բերդ ամրոցը ապօրինաբար սեփականաշնորհելու մեղադրանքը։

  • Ջերմուկ համայնքի խորհրդանիշ «Եղնիկ»-ի արձանը վերադառնում է տուն։ Այս մասին հաղոր…

    Ջերմուկ համայնքի խորհրդանիշ «Եղնիկ»-ի արձանը վերադառնում է տուն։ Այս մասին հաղորդում են համայնքապետարանից։
    Այն պատրաստված է չժանգոտվող մետաղից և լինելու է ավելի բարձր նախորդից։ Թե ինչպիսի վերջնական տեսք կունենա, և երբ է նախատեսվում բացման արարողությունը համայնքապետարանից չեն հաղորդում։

  • ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվո…

    ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։
    «Զինծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն ստացան ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով եւ բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այսինքն՝ օրենքի կիրառումից օգտվել է նվազագույնը 25 անձ, բայց հնարավոր է, որ մասնակի ազատման հոդվածներից էլ են օգտվել։

  • Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չ…

    Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։

  • «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել։ Ըստ…

    «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել։ Ըստ ՔՊ աղբյուրի՝ պատճառը բացակա անդամներն են, թեպետ միայն Ալեն Սիմոնյանի գործուղման մասին է հայտնի։ Վարչության այս նիստում իշխող ուժը արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուների միջեւ ընտրություն պիտի կատարեր, առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
    Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը՝ նախարարի պաշտոնում։

  • Երեկվանից մամուլում հրապարակումներ են արվում, որ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հ…

    Երեկվանից մամուլում հրապարակումներ են արվում, որ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտնվել է ԱԱԾ-ի թիրախում և առաջիկայում կարող է վերջինիս դեմ գործ հարուցվել: Մեզ ասացին, որ նրան ուզում են մեղադրանք առաջադրել այն նույն հոդվածով, որն առաջադրել էին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որը դատարանում հանկարծամահ եղավ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար։ Իբրեւ թե Էդգար Ղազարյանը թշնամանք է տարածել ուսուցիչների նկատմամբ՝ ինչ որ որակումներ տալով նրանց։ Սա այն դեպքն է, որ տուժող չկա, տուժողը հանրային մի խավ է, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում գյումրեցիներն էին, որոնք իբրեւ թե վիրավորվել էին նրա մի քանի արտահայտությունից։
    Էդգար Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Civic.am-ի հրապարակումներից մեկի հիման վրա են այդ տեղեկությունները տարածվել:

  • Միրզոյանը կմեկնի ՍտամբուլՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կա…

    Միրզոյանը կմեկնի Ստամբուլ

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:
    Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափով հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին։ Ռուսական կողմը ևս հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը:

  • Գրել էինք,որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտո…

    Գրել էինք,որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը: Այս պահին դպրոցի աշակերտները դասադուլ են անում:
    Նրանք «Բաբաջանյան» բացականչություններով շրջում են միջանցքերով և պահանջում, որ տնօրեն նշանակեն դպրոցի փոխտնօրեն Վիկտորիա Բաբաջանյանին։

  • ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԱրևմուտքից ակտիվ ցիկլոնի ներ…

    ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
    Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 — 18 — ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

  • ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցնե…

    ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից: Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։ Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։