Category: Hraparak.am

  • Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 7…

    Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ
    Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
    — 12 անշարժ գույք.
    — 3 շարժական գույք.
    — 723 միլիոն դրամ:

  • Քաղաքապետարանը շարունակելու է ծառերի սպանդը Երեւանի քաղաքապետարանից հայտնում են,…

    Քաղաքապետարանը շարունակելու է ծառերի սպանդը
    Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2024թ.-ին կհեռացվի «կենսունակությունը կորցրած 1250 ծառ»: Գարնանը հատել են 800-ը, դեռ 450 ծառ էլ պետք է հատեն, «աչքալուսանք» է տալիս քաղաքապետարանի լրատվականը:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի և Մոսկվայի միջև վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսության մասին։
    «Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը։
    Նա նշեց, որ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` Հայաստան կատարած այցի ընթացքում բովանդակալից քննարկում է տեղի ունեցել օրակարգային բոլոր հարցերի շուրջ։
    «Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակներում մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը»,- նշեց Փաշինյանը:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվայում ի…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվայում իր հյուրանոցի համարից։
    Լուսանկարում Փաշինյանը հողաթափերով նստած է պատուհանագոգին, մոսկովյան համայնապատկերի ներքո ինչ-որ բան է ընթերցում։ Ավելի վաղ նա հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է Մոսկվա գետի ափի հեծանվուղում հեծանիվ վարում։

  • Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում…

    Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
    Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը։
    «Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», – ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց ինչ-որ մեկի կողմից աջակցություն չի ստացել։
    Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։

  • Անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կր…

    Անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության պայքարի։
    Իրականում կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունի Սրբազանը, չգիտեն՝ ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։

  • Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատմա…

    Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Մինչ Հայաստանը հապշտապ վավերացնում է այն, եւ, կարելի է ասել՝ մեկ քայլ է մնացել, որ այն բոլոր ատյաններում հաստատվի, Ադրբեջանում այս հարցի հետ կապված անորոշություն է։ Բաքուն նույնիսկ չի հրապարակել դրա տեքստը, հայտնի էլ չէ՝ Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ ՀՀ ԱԺ-ում նախագծի զեկուցող է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նաեւ հանձնաժողովի հայաստանյան կողմի ղեկավարն է։
    Հիշեցնենք․ ՍԴ-ում էլ մեծ արագությամբ քննվեց նախագիծը, եւ բարձր դատարանի դատավորները երեք օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՔՊ-ական ուսապարկերին առայժմ չի ասվել, թե երբ է այն օրակարգ մտնելու։

  • Ալիեւն ինչ ասում է, հասնում է իր ուզածին։ Սկզբում պատժվելու են այն մարդիկ, ովքեր…

    Ալիեւն ինչ ասում է, հասնում է իր ուզածին։ Սկզբում պատժվելու են այն մարդիկ, ովքեր ազատագրել են Արցախը առաջին ազատամարտի մասնակիցները։ Հետո գալու է երկրորդ փուլը. երկրորդ պատերազմին մասնակցած բարձրաստիճան սպաները, ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի, Արցախի մյուս նախագահները։ Ադրբեջանը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ աստիճանական իջնելու են՝ գեներալ-գնդապետներ, սպաներ։ Ես պարզապես ուզում եմ մեր սպաներին հուշել՝ պահեստազորում ունենք մոտ 10-15 հազար սպաներ, որ այս ամեն ինչը գալու է իրենց դուռը։ Պահանջ են ներկայացնելու՝ իրենց պատժել, իրենք չեն ուզում մտածել, որ Ալիեւի պահանջը կատարվելու է, մեզ բոլորիս ձերբակալելու են։ Այսինքն՝ ինձ Ինտերպոլով երկրորդ երկիր մեկնելուց կարող են կանգնեցնել ու ասել՝ Դուք հետախուզման տակ եք, Դուք արցախյան պատերազմին մասնակցել եք, Ձեզ պիտի հանձնենք Ադրբեջանին։
    Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան

  • Մահացել է Սուրեն Պապիկյանի տատիկըԵրեկ մահացել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապ…

    Մահացել է Սուրեն Պապիկյանի տատիկը

    Երեկ մահացել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տատիկը: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ այսօր Լոռվա Եղեգնուտ գյուղում տեղի է ունեցել վերջինիս հոգեհանգիստը: Մենք տեղեկացանք, որ ողջ ՔՊ-ական վերնախավը ներկա է գտնվել հոգեհանգստի արարողությանը:
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի մասնակցել, քանի որ հոկտեմբերի 7-ից 8-ը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, պետք է մասնակցի Վլադիմիր Պուտինի ծննդյան արարողությանը եւ ԱՊՀ երկրների խորհրդի հերթական նիստին:

  • Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերՀՀ …

    Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր
    ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերեի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:
    Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը:
    2024 թվականի հոկտեմբերի 1-ից սեփական դիմումի համաձայն նա հեռացել է նախարարի պաշտոնից: Գրիգոր Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։