Category: Hraparak.am

  • Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայում են…

    Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայում են

  • Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք Դատախազության շենքի առջև, գործեր ենք …

    Չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին ներկա գտնվեք Դատախազության շենքի առջև, գործեր ենք հանձնելու։
    Բագրատ Սրբազան

  • Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը։Բագրատ Սրբազան…

    Չի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը։
    Բագրատ Սրբազան

  • Հրապարակում մեկնարկեց հանրահավաքըԱյսօր կրկին Հանրապետության հրապարակում մեծ հանր…

    Հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
    Այսօր կրկին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է, Բագրատ սրբազանը նորից իր համակիրներին հրավիրել է հրապարակ: Մինչ 18:00՝ հանրահավաքի մեկնարկը, մարդիկ փոքրիկ խմբերով հավաքվել էին նախկին Լենինի արձանի տարածքում և սպասում էին հանրահավաքի մեկնարկին։ Հանրահավաքը թեև նշանակված էր ժամը 18:00-ին, սակայն մեկնարկեց ժամը 19:00-ին, ինչը մարդկանց մոտ որոշակի դժգոհություն առաջացրեց, ներկաները պնդում էին, որ եթե հստակ ժամ են նշում, ապա հենց նշված ժամին պետք է մեկնարկեն հանրահավաքը:
    Հայ հասարակությունը սովոր է ուշանալու: Անգամ մինչ այս պահը մարդիկ հրապարակ են գալիս: Նախքան բուն հանրահավաքի մեկնարկը մեծ էկրանին տարբեր կադրեր ցուցադրվեցին՝ «Սրբազան» շարժման պայքարի դրվագներ, իսկ շարժման անդամները ԶԼՄ-ներին հարցազրույցներ էին տալիս: Մենք նկատեցինք, որ այս անգամ Հանրային հեռուստաընկերությունը նույնպես ներկա է, այս անգամ հավանաբար որոշել է լուսաբանել: Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի և Արցախի հիմներով:

  • Այս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործո…

    Այս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ։
    Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով։
    Բագրատ Սրբազան

  • Զինծառայողի դի է հայտնաբերվելՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբ…

    Զինծառայողի դի է հայտնաբերվել

    Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
    ՀՀ ՊՆ

  • Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում Այսօր ժամը 18:00-ին Հանրապետության…

    Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում

    Այսօր ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել:
    Հանրահավաքի մեկնարկից առաջ, ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում Հանրապետության հրապարակի շուրջ՝ կարծելով, թե Բագրատ սրբազանը դիմելու է կտրուկ գործողությունների և մինչև վերջին ոստիկանը, կենտրոնացրել է կառավարության շենքի մոտակայքում։
    Ինչպես երևում է տեսանյութում, բերել են նաև ոստիկանական «Կամազները», որոնք ըստ էության քաղաքացիներին բերման ենթարկելու համար են։

  • Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխելԱ…

    Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել

    Այսօր մեր հանրությանը բացառապես հետաքրքրում է, թե ինչ առաջարկությունով է հանդես գալու այս կամ այն քաղաքական ուժը: Երբ քննարկում են, թե որքան վատ բաներ է անում Փաշինյանը, պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ քայլեր են անելու իրենք, այդ սխալներն ուղղելու համար: Պետք է Փաշինյանի ծրագրերին հստակ այլընտրանք ներկայացնել: Հանրությունն այլընտրանք չի տեսնում: Մարդիկ տարբեր հարցեր են քննարկում, ներկա-նախկին, քննարկում են, թե ով կարող է Բագրատ սրբազանի ետևում լինել, բայց չեն քննարկում ամենաառանցքային հարցերը: Մարդիկ պետք է հասկանան, թե այս վատ տարբերակին ինչ լավ տարբերակով կարող են փոխել: Այսօր շատ է խոսվում Ադրբեջանին, Թուրքիային զիջումների գնալու մասին: Պետք է հստակ ներկայացնել ծրագիրը, թե ինչ պետք է անել զիջումների չգնալու համար: Մեր հանրությունը շփոթված է, քանի որ չի ստանում այս հարցերի պատասխանները: Հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանից, սակայն շփոթված է և չգիտի, թե ում հետևից գնա»:
    Քաղաքագետ Երվանդ Բոզոյան

  • Ամերիկյան ինքնաթիռներն Իրանի սահմանների մոտ են. ի՞նչ է կատարվումՊարսից ծոցում իր…

    Ամերիկյան ինքնաթիռներն Իրանի սահմանների մոտ են. ի՞նչ է կատարվում
    Պարսից ծոցում իրանական սահմանից ոչ հեռու ամերիկյան լցավորող-ինքնաթիռների ակտիվություն է նկատվում, գրում են իրանական ԶԼՄ-ները։
    Այս ֆոնին Հորդանանը նախազգուշացում է ստացել առաջիկա ժամերին Իրանի վրա իսրայելական հարձակման մասին, հայտնում է իսրայելական 14 հեռուստաալիքը։
    Միաժամանակ, Իրանը հայտարարել է իր արևմտյան սահմանի օդային տարածքը փակելու մասին՝ այս գիշերվանից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ «ռազմական պատրաստության» պատճառով։

  • Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցու…

    Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը:
    Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:
    Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել: