Category: Hraparak.am

  • «Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո…

    «Այսօր ես չեմ կարող քեզ դիմել «Հարգելի Խորեն Հովհաննիսյան» բառերով, քանզի դու քո կեցվածքով ու քայլերով քո անձի նկատմամբ հարգանքը հավասարեցրել ես զրոյի։ Հայկական ֆուտբոլն այլևս քայքայվում ու կործանվում է աչքի առաջ, դժգոհ են բոլորը՝ ֆուտբոլային ու մերձֆուտբոլային հանրությունը, մասնագետները, ֆան ակումբները։ Բոլորը նշում են հայկական ֆուտբոլի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, պահանջում են մելիքբեկյանանիկողոսյանական տանդեմի ու նրանց սատելիտների հեռացումը ֆուտբոլից, բայց արի ու տես ձայնը տրվում է հայկական ֆուտբոլի «լեգենդ» Խորիկին, ու դու Խորիկ, սկսում ես մատրոսովյան ոճով՝ կրծքով պաշտպանել թյուրիմացաբար ՀՖՖ նախագահի աթոռին տիրացած ոչնչությանը։
    Շարունակությունը՝ https://hraparak.am/post/ec38b57d86bdc9180635cd2a9c00bd5c

  • Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամ…

    Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
    «Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս: Առավոտյան՝ ժամը 8․00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:
    Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ»,- նշվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

  • Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանո…

    Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։
    Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։ Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։
    Նկատենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։

  • ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախ…

    ՔՊ-ական տիկնայք, մեր տեղեկություններով, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակում երեկ «բզկտել» են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանին։ Հանձնաժողովի նիստի ընդմիջմանը նրանք գնացել են Վլադիմիր Վարդանյանի սենյակ, որտեղից քիչ անց բարձր խոսակցություններ են լսվել։ Պարզեցինք, որ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլի Մինասյանն են նախարարի ԺՊ-ին նեղել, թե ինչու է կառավարությունը բացասական եզրակացություն տվել Ագնեսա Խամոյանի նախագծին, որը վերաբերում է ուժային եւ իրավապահ ոլորտի աշխատակիցների՝ թմրանյութի օգտագործումը բացառելու համար թեստեր հանձնելուն։

  • Հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանում ոչ միայն փողոցներն են ջրի տակ հայտնվում…

    Հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանում ոչ միայն փողոցներն են ջրի տակ հայտնվում, այլև Երևանի կենտրոնում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների լսարաններ է ջուրը լցվում և վնասներ հասցնում բուհերին: Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է հորդառատ անձրևը լցվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենք: Նշենք, որ տևական ժամանակ է Կոնսերվատորիայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն չեն ավարտվել: Նաեւ Կոնսերվատորիայի տանիքն են նորոգում, հավանաբար չեն ավարտել աշխատանքները տաք, չոր ամիսներին եւ հիմա դրա հետեւանքով բուհը մնացել է անպաշտպան բնության տարերքի առաջ:

  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մա…

    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Ռուսաստանը հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը, իսկ Վրաստանը հերթական բոյկոտի մասին է հայտնել: Նրանք հանդիպումներից և ոչ մեկին չեն մասնակցել՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։

  • Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային …

    Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա հատկապես աչքի է ընկել նրանով, որ իր կառավարման տարիներին խիստ նվազել է ուսանողների և աշխատակիցների թվաքանակը։ Մեր տեղեկություններով, նաև Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է քննում այդ ժամանակաշրջանի հետ կապված և անցած տարի հենց ԿԳՄՍ նախարարն է Ուռուտյանին արգելել կրկին առաջադրվել ռեկտորի պաշտոնում։
    Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով՝ նախարարը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին։

  • ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարու…

    ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում եւս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի եւ հուսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ` կընտրեն առաջադրվածներից մեկին։

  • Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամ…

    Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում։