Category: Hraparak.am

  • Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունըԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում կայացավ Հ…

    Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը
    Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում կայացավ ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    Դրոշը բարձրացրին ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ու Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ջոլին։
    Հիշեցնենք, որ Կանադայի ԱԳ նախարարը Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։
    Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։

  • Քանի զինյալ ունի ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածումԳազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժ…

    Քանի զինյալ ունի ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում
    Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների թիվը 35 հազար է։
    Այդ մասին լիբանանյան LBCI հեռուստաալիքին հայտնել է շարժման քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը։
    «Գազայի հատվածում մենք ունենք 35 հազար մարտիկ։ Հորդանան գետի արեւմտյան ափին ևս զինյալներ ունենք։
    Գիտակցում ենք, որ եթե ցանկանում ենք կռվել Ամերիկայի և Եվրոպայի կողմից աջակցվող իսրայելական բանակի դեմ, պետք է բարձր զգոնության մեջ լինենք», – ասել է Համադը:

  • Սասուն Խաչատրյանի եղբայրը եւս ընտրվեցՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ …

    Սասուն Խաչատրյանի եղբայրը եւս ընտրվեց
    ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
    Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

  • Ակնհայտ է, որ Ալիևը «ժամանակ չի գտել» Փաշինյանի հետ հանդիպելու համար. ՄիրզոյանՀա…

    Ակնհայտ է, որ Ալիևը «ժամանակ չի գտել» Փաշինյանի հետ հանդիպելու համար. Միրզոյան
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։
    Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր կողմը ժամանակ չի գտել Բրյուսելի եռակողմ հանդիպման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, թե հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով։
    «Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ, ո՞վ ժամանակ չի գտել՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։

  • Վիտալի Բալասանյանը ոստիկանություն զենք է հանձնելԼՂ Անվտանգության խորհրդի նախկին …

    Վիտալի Բալասանյանը ոստիկանություն զենք է հանձնել
    ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակ։
    ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. «Պարզվում են զենքի օրինական լինելու հանգամանքները»։

  • Նախարարի որոշմամբ՝ նոտարի գործունեությունը կասեցվել է 5 ամսովԱրդարադատության նախ…

    Նախարարի որոշմամբ՝ նոտարի գործունեությունը կասեցվել է 5 ամսով
    Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ հոկտեմբերի 24-ի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի (նստավայր` «Քանաքեռ-Զեյթուն 1») նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ հինգ ամիս ժամկետով:
    Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ:

  • Նաիրա Հովսեփյանն ընտրվեցԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափո…

    Նաիրա Հովսեփյանն ընտրվեց
    ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի ու Նաիրա Հովսեփյանի թենածությունները: ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Կարեն Թումանյան – կողմ՝ 0, Գուրգեն Մալխասյան – կողմ՝ 0, Նաիրա Հովսեփյան – կողմ՝ 67:

  • Արդյունք չկա․ Կրեմլը՝ Բաքվի և Երևանի հետ շփումների մասինՄոսկվան շարունակում է եր…

    Արդյունք չկա․ Կրեմլը՝ Բաքվի և Երևանի հետ շփումների մասին
    Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու նրանց «կարգավորել հակամարտությունը», սակայն զգալի առաջընթաց դեռ չկա։
    Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    «Դեռ ոչ, հստակ ըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե առաջընթաց կա՞ Մոսկվային որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու՝ ռուսական առաջարկի հարցում։

  • Որքան է կազմել Google-ի եկամուտը Ամերիկյան տեխնոլոգիական Alphabet Inc ընկերութ…

    Որքան է կազմել Google-ի եկամուտը
    Ամերիկյան տեխնոլոգիական Alphabet Inc ընկերությունը, որը Google-ի սեփականատերն է, ներկայացրել է այս տարվա երեք եռամսյակների կտրվածքով իր ֆինանսական զեկույցը։ Ըստ այդմ, ընկերության մաքուր եկամուտն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,6 տոկոսով, կազմելով 53,108 միլիարդ դոլար։ Ընդհանուր հասույթն ավելացել է 6,9 տոկոսով, կազմելով 221,084 միլիարդ դոլար։ Միայն երրորդ եռամսյակի ընթացքում եկամտի աճը կազմել է 41,5 տոկոս, հասնելով 19,689 միլիարդ դոլար ցուցանիշի։ Google-ի գովազդից ստացվող եկամուտը միայն երրորդ եռամսյակին աճել է 9,5 տոկոսով, հասնելով 59,647 միլիարդ դոլարի։ Ընդհանուր առմամբ, Google-ի ծառայությունների հասույթը կազմել է 67,986 միլիարդ դոլար, արձանագրելով 108 տոկոսանոց աճ։
    Հիշեցնենք, որ Alphabet ընկերության կազմում են հետեւյալ ընկերությունները․ բացի Google որոնողական համակարգից՝ Android и Youtube, Google Life Sciences, Calico, Sidewalk Labs, Nest, Google Ventures, Google Capital եւ Google X։
    Սերոբ Մարության