Category: Hraparak.am

  • Չեռնոբիլի միջուկային աղետի ականատեսն ինքնասպան է եղել Մոսկվայում ինքնասպան է եղե…

    Չեռնոբիլի միջուկային աղետի ականատեսն ինքնասպան է եղել
    Մոսկվայում ինքնասպան է եղել 75-ամյա միջուկային ինժեներ Վիկտոր Սմագինը, ով ժամանակին աշխատել է Չեռնոբիլի ատոմակայանում որպես չորրորդ էներգաբլոկի հերթափոխի պետ եւ ականատես է եղել 86 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլի աղետին։
    Սմագինի դիակը հայտնաբերվել է նրա բնակարանի լուսամուտների տակ։ Ապրել է կնոջ հետ։ Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը։ Տանը հայտնաբերվել է գրություն, որում նա ներողություն է խնդրել բարեկամներից, եւ հաղորդել, որ ինքնասպանություն է գործում առողջական խնդիրների պատճառով։
    Սմագինը երկար ժամանակ տառապել է ճառագայթահարման հետեւանք հանդիսացող հիվանդություններից, յոթ անգամ վիրահատվել է, իսկ ինքնասպանությունից մի քանի օր առաջ էլ խոստովանել է կնոջը, որ նոր ուռուցքներ է հայտնաբերել մարմնում։
    Ի դեպ, այս տարվա հունիսին 92 տարեկանում ինքնասպան է եղել խորհրդային երկաստիճան ջերմամիջուկային РДС-37 ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը։
    Սերոբ Մարության

  • Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ ԲլինքենՄիացյալ Նահանգների պետքարտուղար Էնթո…

    Չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ․ Բլինքեն
    Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Թեհրանի հետ, սակայն կպատասխանի, եթե պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում նրա ներկայացուցիչները հարձակում գործեն։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
    «Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը ընդլայնվի», – ընդգծել է Բլինքենը։
    Այդուհանդերձ, նա հավելել է, որ եթե Իրանը կամ նրա վստահված անձինք որևէ տեղ հարվածեն ԱՄՆ-ին, պատասխանը կլինի «վճռական և արագ»։
    ԱՄՆ գլխավոր դիվանագետը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զգուշացնել Իրանին և նրա կողմնակիցներին՝ Իսրայելի դեմ երկրորդ ճակատ չբացել։

  • Սաակաշվիլին դիմել է Երևանին ու ԲաքվինՆերկայում Հարավային Կովկասը կանգնած է պոտեն…

    Սաակաշվիլին դիմել է Երևանին ու Բաքվին
    Ներկայում Հարավային Կովկասը կանգնած է պոտենցիալ ռազմական առճակատման վտանգի առջև, մասնավորապես՝ կապված միջանցքի հետ, որը Ադրբեջանին ուղիղ ցամաքային մուտք կապահովի դեպի Նախիջևանի տարածք։
    Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ նկատի ունենալով «Զանգեզուրի միջանցք»-ը։
    Մանրամասն՝ այստեղ

  • Ովքե՞ր են կամավոր ատեստավորման թեստերը կազմում, եվ ինչո՞ւ են դրանք խայտառակ որակ…

    Ովքե՞ր են կամավոր ատեստավորման թեստերը կազմում, եվ ինչո՞ւ են դրանք խայտառակ որակի
    Մանրամասներն՝ այստեղ

  • ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր կընտրիԲարձրագույն դատական խորհ…

    ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր կընտրի
    Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի և Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները: ԱԺ-ում քննարկվում է նրանց ընտրության հարցը։
    Կարեն Թումանյանը և Գուրգեն Մալխասյանը փաստաբաններն են, իսկ Նաիրա Հովսեփյանը 2022 թվականի հուլիսի 27-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

  • Հանդիպում տեղի չի ունենաՀոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշե…

    Հանդիպում տեղի չի ունենա
    Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
    Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին:
    ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ:
    «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», – նշեց Կլաարը:
    «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», – ընդգծեց եվրոպացի դիվանագետը:
    Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:

  • «Հրապարակ». Կառավարությունն արցախցիներին սոցիալական մամլիչով ճզմելու քաղաքականու…

    «Հրապարակ». Կառավարությունն արցախցիներին սոցիալական մամլիչով ճզմելու քաղաքականություն է վարում
    https://hraparak.am/post/d7a7507598d122f7f40eeba464cca2fa