Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախի նախկին իշխանավորներից ոմանք փորձում են մտնել Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության անդամների մոտ եւ ինչ-որ հարցեր կարգավորել: Օրինակ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սամվել Շահրամանյանին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին:
Վերջինս փորձել է Արցախի ՆԳՆ աշխատակիցների հարցերը լուծել
նրանց տեղավորել ՀՀ ոստիկանությունում: Սկզբում Վահե Ղազարյանը շատ ջերմ ընդունել, խոստացել է, որ կլուծի այդ հարցը, հետո ասել է, որ իր ուժերից վեր է: Պարզվում է Փաշինյանի անձնական հրահանգով
արգելվել է ուժայիններում արցախցիների ընդունել: Նրանք կարող են աշխատել Փրկարար ծառայությունում եւ ՊՆ-ում, այսինքն՝ այն կառույցներում, որոնք առնչություն չունեն հանրության, հանրահավաքների, Փաշինյանի եւ նրա թիմի անվտանգության հետ: