Կարեն Անդրեասյանն էլ է թիկնապահներով շրջում Լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես սկսել է շրջել թիկնապահներով։ Նա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, նույնպես մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությանը։
Մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը Ադրբեջանում մեկնարկել է Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը։ Խաչատրյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Դատավարությունը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Ըստ դատավարության՝ 59 անձ ճանաչվել է գործով տուժած։

‼️Լուրջ ապացույցներ կան, որ Ադրբեջանը օգտագործել է «Pegasus» լրտեսական ծրագիրը նաև Հայաստանի հետ հակամարտության ժամանակ` ընդդեմ Հայաստանում գործունեություն ծավալող 12 անձանց, այդ թվում, պաշտոնյաների։ Սա միջազգային թիրախավորված լրտեսության օրինակ է։ ԵԽԽՎ 2513 բանաձև