Category: Hraparak.am

  • Հնդկաստանը նորացված Pinaka MK-1ER համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին …

    Հնդկաստանը նորացված Pinaka MK-1ER համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակն ուղարկել է անանուն պատվիրատուի: Ինչպես գրում է Udaipur Kiran-ը, պատվիրատուն, հավանաբար, Հայաստանն է, որը դարձել է դրանց առաջին գնորդը՝ բազմամիլիոնանոց պատվեր գրանցելով:
    «OFAJ-ը հայտնի է դարձել համաշխարհային ասպարեզում Pinaka Rocket-ի շնորհիվ։ Այն կատարելագործված MK-1ER հրթիռի առաջին խմբաքանակն է ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Հոկտեմբերի 8-ին ժամը 01.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժում հաղորդում է ստ…

    Հոկտեմբերի 8-ին ժամը 01.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 7-ին ժամը 22.55-ի սահմաններում 6 քաղաքացի դանակով վնասել է Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները ու կարմիր գույնի ավտոմեքենայով փախել են դեպի Երևան։
    Նյութական վնասի չափը պարզվում է:
    Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել է Վեդիի քննչական բաժին:

  • Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ են գիշերը սկսած 00…

    Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ են գիշերը սկսած 00:00-ից՝ Խաչի լեռնանցքում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով:
    Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է, և շուտով սպասվում է, որ այն կբացվի նաև բեռնատարների համար:

  • Զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է համածառայակիցըՀՀ քննչական կոմիտեի զի…

    Զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է համածառայակիցը
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
    ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։
    Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է:
    Նախաքննությունը շարունակվում է։

  • Պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարըԵրևանի քաղաքապետի առաջին տեղ…

    Պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը
    Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը:
    Նույն որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:

  • Նյութական արժեքների տարհանման աշխատանքներ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալ…

    Նյութական արժեքների տարհանման աշխատանքներ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում
    ՆԳՆ փրկարար ծառայություն
  • Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկո…

    Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:
    Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում: Համապատասխան տեղեկությունը հաստատել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
    Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։
    Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կանցկացվի ԱՊՀ գագաթնաժողովը, որը կգլխավորի Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը։

  • Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կարո Փայլանը զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքակա…

    Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կարո Փայլանը զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
    Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
    «Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին:
    Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը:
    Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»:

  • Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռ…

    Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ։
    Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում, փոխանցում է ԱՊԱ-ն։
    «Տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրները լուծելու սկզբունքից ելնելով՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։
    Ներկայում պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածք վերածելու համար»,- ասել է նա։

  • Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կփոփոխվի՝ հաշվի առնելով …

    Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կփոփոխվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Զախարովա
    Խաղաղապահներն արդեն փակել են մի շարք ստացիոնար և ժամանակավոր դիտակետեր։
    Ինչ վերաբերում է արտգործնախարարների հնարավոր եռակողմ հանդիպմանը, ապա Մոսկվան դրա անցկացման ժամկետների մասին կհայտարարի հենց հստակություն լինի։