Category: Hraparak.am

  • Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբեր…

    Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը: Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքթար գյուղին:
    Արման Թաթոյան

  • Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են …

    Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։
    Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում դա նույնպես անհրաժեշտ կլինի։ Նախ, մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվեն և կլուծվեն կոնտինգենտի հետագա ներկայության եղանակները։
    Միխայիլ Գալուզին

  • Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ մշակել այս փաստաթուղթը«Խաղաղությ…

    Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ մշակել այս փաստաթուղթը
    «Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կարևոր մասերից է, որը մշակել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ մշակել այս փաստաթուղթը փոխընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ։
    Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից և կողմերին ներկայացրել ենք որոշակի պատկերացումներ այս առնչությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր տեսակետը, որ մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը։ Այնպիսի մեխանիզմ, որը չէր վնասի Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությանը ու անկախությանը»։
    Գալուզին

  • Այսօր առավոտյան Արցախ է ժամանել ՄԱԿ-ի մեկ այլ առաքելություն։ Առաքելության անդամն…

    Այսօր առավոտյան Արցախ է ժամանել ՄԱԿ-ի մեկ այլ առաքելություն։ Առաքելության անդամներն անցել են Ակնայով (Աղդամով) և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
    Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

  • Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռ…

    Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։
    Ադրբեջանն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ ՀՀ-ն նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին:
    ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին

  • Իսրայելի հատուկ ջոկատայինները Գազայի հատվածում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովայի…

    Իսրայելի հատուկ ջոկատայինները Գազայի հատվածում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հարավային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Մուհամմադ Աբու Գալիին։
    Աբու Գալին գերեվարվել է իսրայելական նավատորմի հատուկ ջոկատայինների մաս կազմող Շայեթ 13 ստորաբաժանման կողմից։
    Թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, չի նշվում, հաղորդում է Times of Israel-ը։
    «Կասկածյալը կալանքի տակ է և ներկայումս հարցաքննվում է պաշտպանության ուժերի ներկայացուցիչների կողմից», – ասել են զինվորականները:
    Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի դիրքերին:
    Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հոկտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել Գազայի Շուջայյա շրջանին՝ խոցելով մոտ 150 թիրախ։

  • Կոլումբոսի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին…

    Կոլումբոսի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատնից։

  • ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել…

    ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

  • Եթե Երևանը համաձայնի, մենք պատրաստ ենք Վրաստան գալ հանդիպման:Այս մասին հայտարարե…

    Եթե Երևանը համաձայնի, մենք պատրաստ ենք Վրաստան գալ հանդիպման:
    Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում:
    «Կարծում եմ, որ մենք՝ որպես դրան պատրաստ երկիր, պետք է նմանատիպ մոտեցում ակնկալենք նաև Հայաստանից: Եթե Հայաստանի կողմից համաձայնություն լինի, ապա մեր համապատասխան կառույցների ղեկավարները անմիջապես կարող են ժամանել Վրաստան և երկկողմ, և եռակողմ հանդիպման», – նշել է Ադրբեջանի նախագահը: