Category: Hraparak.am

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Բիշքեկում (Ղրղզստան) կա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Բիշքեկում (Ղրղզստան) կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
    Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
    Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի կարողանա մասնակցել աշխատանքային հանդիպմանը։
    Ավելի վաղ միջոցառմանը մասնակցելուց հրաժարվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
    Այդ առթիվ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է․ «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»։
    Հավելենք, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդի նիստը։

  • «Արցախբանկ» Մարտունու մասնաճյուղի 60 միլիոն դրամի և 100 պարկ գրավադրված ոսկյա զա…

    «Արցախբանկ» Մարտունու մասնաճյուղի 60 միլիոն դրամի և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը գողանալու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
    2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։
    Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։
    Գոռ Աբրահամյան

  • Անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները պատրաստ են հանդես գալ որպես խաղաղա…

    Անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները պատրաստ են հանդես գալ որպես խաղաղապահ ուժեր՝ կարգուկանոնը վերականգնելու և ցանկացած խառնաշփոթի դեմ պայքարելու համար. Կադիրով

  • «Հլը փախի ստուց»․ միասնական սոցիալական ծառայության Տաշիրի պետը կոպտել է հղի կնոջ…

    «Հլը փախի ստուց»․ միասնական սոցիալական ծառայության Տաշիրի պետը կոպտել է հղի կնոջը

    Փախստական Ինեսա Հովհաննիսյանը, ով եկել է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից, հղի է, բայց քնում է մահճակալի մեկ քառորդի վրա։ Այդ հին սովետական մահճակալի վրա տեղավորվում է ողջ ընտանիքը՝ Ինեսան, նրա ամուսինը, երկու երեխաները՝ 5 եւ 3 տարեկան։
    Կինը դիմել է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանին։ Բայց նրան տեսնել ու նրանից գույք ուզել չի հաջողվել։ Ասում է․ «Տաշիրի համայնքապետի մոտ մտնել չես կարա, ինքը ոնց որ մի սուրբ մարդ լինի։ Անորսալի։ Նրա օգնականն ասեց՝ մենք կզբաղվենք էդ հարցով։ Իսկ սոցապ բաժնի պետը մազերը ճերմակ մի մարդ ա՝ Տիգրան անունով, ասեց․ «Փախի ստուց, դուք բլոկադայից առաջ եք եկել։ Ձեզ ոչ մի բան չի հասնում»։ Եքա տարիքով, սպիտակ մազերով մարդ է, պաշտոնյա մարդ է, քաղաքացին պետք է իրենից օրինակ վերցնի։ Բա 5 ամսական հղի կինը խնդրում է՝ մի կռավատ տուր գոնե, իրեն ասում են՝ հլը փախի՞ ստուց։ Ներքնաշորս քաշելո՞վ պետք է դուրս գայի, որ տեսնեիր՝ ես էլ եմ փախստական»։
    Շարունակությունը՝ այստեղ

  • Վարդան Ղուկասյանի թիմը ավագանու նիստին եկել է կալանավորված կուսակիցների նկարներո…

    Վարդան Ղուկասյանի թիմը ավագանու նիստին եկել է կալանավորված կուսակիցների նկարներով շապիկներով

    Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը, օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է: Նիստին բացի ՔՊ-ից եւ իշխանամերձ «Հանրապետություն» քաղաքական թիմերից, ներկա է նաեւ «Հանրային ձայն» կուսակցությունն՝ իր 5 անդամներով: Վարդան Ղուկասյանի թիմը հագել է այս պահին կալանքի տակ գտնվող կուսակիցների նկարներով շապիկներ:

  • Ռուս խաղաղապահները պատրաստ են ամրապնդել խաղաղությունը Ղարաբաղում (Արցախում)․ Լավ…

    Ռուս խաղաղապահները պատրաստ են ամրապնդել խաղաղությունը Ղարաբաղում (Արցախում)․ Լավրով
    Ռուս խաղաղապահները պատրաստ են ամրապնդել խաղաղությունն ու վստահությունը Ղարաբաղում (Արցախում), այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
    ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։
    «Մտածելով իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների մասին՝ Բրյուսելը Վաշինգտոնի հետ միասին «միջնորդական ծառայություններ» է մատուցում Ադրբեջանին և Հայաստանին, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- ասել է Լավրովը։

  • Ֆրանսիացի զինվորականները ժամանել են Հայաստան Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգությա…

    Ֆրանսիացի զինվորականները ժամանել են Հայաստան
    Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա եւ 2 փրկարար շուն. երեկ երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երեւանում դիմավորել է ֆրանսիական թիմերին։
    Նրանք Հայաստանի եւ ԵՄ-ի փրկարարների հետ կմասնակցեն «HOPE 2023» վարժանքին:
    Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
    Հայաստանում են նաև Կիպրոսի և Մոնտենեգրոյի որոնողափրկարարական թիմերը։
  • Թույլ չենք տալու, որ քաղաքացուց կորզած մանդատը տան Ավինյանին…

    Թույլ չենք տալու, որ քաղաքացուց կորզած մանդատը տան Ավինյանին

  • Ակնկալում ենք, որ Հայաստանը կվարի խաղաղությանն ուղղված քաղաքականություն։ Մենք բա…

    Ակնկալում ենք, որ Հայաստանը կվարի խաղաղությանն ուղղված քաղաքականություն։ Մենք բաց ենք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար, եթե կատարի իր խոստումները, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
    Ռեջեփ Էրդողան