Category: Hraparak.am

  • «Հրապարակ»-ի տեղեկություններով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այժմ գնում է Բա…

    «Հրապարակ»-ի տեղեկություններով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այժմ գնում է Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդելու դատավոր Արտուշ Գաբրիելյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու համար։
    Նշենք, որ ավելի վաղ գրել էինք՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Գաբրիելյանի նախագահությամբ դատական նիստի ընթացքում մտել են նիստերի դահլիճ, այն ընդհատել եւ խուզարկություն արել։
    Հակակոռուպցիոն կոմիտեն միայն նշում է` քրեական գործի շրջանակում են գործողություններ կատարվել։
    Ըստ լուրերի խոսքը կոռուպցիոն բնույթի գործի մասին է, ըստ իրավապահների դատավորը կաշառք է պահանջել իր վարույթում քննվող գործերից մեկով։

  • Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի…

    Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչեւ իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում եւ դա սադրիչ չէին համարում: 2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գեւորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դ․ Գեւորգյանը նաեւ ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել։

  • Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խոր…

    Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:
    Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։

  • Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խոր…

    Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի, սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:
    Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։

  • Սուրբ Աննա եկեղեցու բակում տոնախմբություն է…

    Սուրբ Աննա եկեղեցու բակում տոնախմբություն է

  • Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ …

    Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն: Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները:
    Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը:

  • Устарелость дискурса «бывшие и нынешние» и новые уловки ПашинянаСобеседник «Грап…

    Устарелость дискурса «бывшие и нынешние» и новые уловки Пашиняна
    Собеседник «Грапарак» — политтехнолог Виген Акопян.
    Последние внеочередные выборы показали, что нарратив о «бывших и нынешних» властях окончательно утратил актуальность. Похоже, Никол Пашинян осознает это и сменил риторику: теперь он выступает с позиции раскаявшегося лидера, признающего ошибки своей команды, которую называет «недоученной» и «застрявшей в одном классе на семь лет». Похоже, тезис о «прежних властях» больше не приносит политических дивидендов? Следует признать: последние избирательные процессы показали, что инструментарий, который Пашинян и его команда использовали все эти годы, больше не работает. Во время визита в Гюмри в середине избирательной кампании он вновь попытался эксплуатировать эту риторику, но безрезультатно.
    Читать по ссылке

  • Сегодня – последний срок. К какому решению пришли арцахцы?Сегодня — последний де…

    Сегодня – последний срок. К какому решению пришли арцахцы?
    Сегодня — последний день консультаций арцахцев. Напомним, после встречи с вице-премьером Тиграном Хачатряном, когда после консультаций с политическими и общественными кругами Армении стало ясно, что правительство не намерено выполнять требования арцахцев, Совет по защите прав арцахцев объявил, что опубликует дорожную карту дальнейших действий. По имеющейся информации, сегодня Совет объявит о масштабном митинге. Согласно предварительным обсуждениям, его планируют провести 23 апреля — накануне Дня памяти жертв Геноцида
    Читать по ссылке

  • Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տի…

    Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին:
    Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Բացի այն, որ յոթ տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետեւաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։

  • Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսա…

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդամենը հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել «ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին»։
    Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արեւմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։ Մասնավորապես, հատուկ շեշտել է Հայաստանը։ Մեզ ասացին նաեւ, որ, չնայած սրան, Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ: