Category: Hraparak.am

  • ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնում են, որ անհետացած չափասին գտել են։Ավելի վաղ «Հրապար…

    ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնում են, որ անհետացած չափասին գտել են։
    Ավելի վաղ «Հրապարակ»ը գրել էր․
    ««Հրապարակ»-ին ահազանգած կինը մեզ պատմեց, որ որդին 15 տարեկան է, առավոտյան ժամը 11-ին դուրս է եկել տանից՝ առանց հեռախոսի, եւ մինչ այս պահը դեռ չկա, ոչ ոք տեղեկություն չունի` ո՛չ իր ընկերները, ո՛չ ընկերուհին։ 
    «Տղաս այսօր առավոտյան 11-ին դուրս է եկել Նորքի 5-րդ Մասիվից, եկեղեցու մոտակայքից։ Առողջական խնդիրներ չունի, ինչ-որ բան պատճենելու պատրվակով դուրս է եկել, մինչեւ հիմա տեղեկություն չունենք»,- ասաց տագնապած նա։
    Նկարում պատկերված տղային տեսնողները կարող են զանգահարել 091790997, 093600319»։

  • Ըստ մեզ տրամադրած կալանավորների վիճակագրության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 4…

    Ըստ մեզ տրամադրած կալանավորների վիճակագրության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 449 անձ, որից 254-ը կալանավոր, 195-ը՝ դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան)՝ 24 անձ, 17-ը՝ կալանավոր, 7-ը՝ դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 221 անձ, որից՝ 103-ը՝ կալանավոր, 118-ը՝ դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 161 անձ, որից՝ 36-ը կալանավոր, 98-ը՝ դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 156 անձ, 66-ը՝ կալանավոր, 90-ը դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ-ում՝ 106 անձ է պահվում, 44-ը կալանավոր, 62-ը դատապարտյալ, կանանց «Աբովյան» ՔԿՀ-ում կա 80 կին, 49-ը՝ կալանավոր, 31-ը՝ դատապարտյալ: «Սեւան» ՔԿՀ-ում կալանավորներ չկան, այստեղ միայն 268 դատապարտյալ է պահվում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընդհանուր առմամբ 81 անձ կա, որից 42-ը կալանավոր, 39-ը՝ դատապարտյալ, այս ցանկում ամենաշատ անձինք պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 1072 անձ, որից 703 կալանավոր, 369-ը՝ դատապարտյալ։ 

  • «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդները հայտնել են,որ գոր…

    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդները հայտնել են,որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձի խնդիրն է,որը նոր վճարային պայմաններում չի փոխվել: Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

  • Հովիկ Աղազարյանը մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը եւ մանդատը վայր չի դնի։ Դեռ …

    Հովիկ Աղազարյանը մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը եւ մանդատը վայր չի դնի։ Դեռ անցած շաբաթ՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից առաջ էինք գրել, որ Աղազարյանը տեքստ է պատրաստել մանդատից չհրաժարվելու վերաբերյալ, սակայն ԱԺ նախագահի հետ ծանր զրույցը հետաձգեց, որ հրապարակի որոշումը։
    Այն քիչ անց կհրապարակվի, մեր տեղեկություններով՝ պատգամավորի փաստարկն այն է, որ մանդատից հրաժարվելով, ըստ էության, ընդունում է իրեն առաջադրված քրեական գործերի հիմնավոր լինելը։

  • Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ճնշումներն ո…

    Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ճնշումներն ուժգնացել են։ Իշխանությունները փորձում են ամեն գնով հասնել նրան, որ պատգամավորը վայր դնի մանդատը: Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այն ահուսարափի մթնոլորտը, որը նա փորձում է ձեւավորել իր թիմում, որ հանկարծ մեկը չհամարձակվի հակադրվել իրեն եւ ինքնուրույնություն դրսեւորել, Հովիկ Աղազարյանի դիմադրության պատճառով կարող է հօդս ցնդել եւ կարող է պարզվել, որ Փաշինյանի ուժի ու պատժելու ունակության մասին խոսակցություններն ընդամենը լեգենդ են վախկոտ մարդկանց կողմից հորինված: Ուստի որոշել է ամեն գնով կորզել Հովիկ Աղազարյանից մանդատը խախտելով բոլոր իրավական ու բարոյական սահմանները, կանգ չառնելով ոչնչի առաջ:
    Այսօր առավոտյան պատգամավորը ԱԺ-ում հայտարարել է, թե ՔՊ-ից ոչ մեկը չի աջակցում իրեն, նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի իրեն անձեռմխելիությունից: Մենք դատախազություն հարցում արեցինք՝ արդյոք դատախազը միջնորդություն ներկայացրե՞լ է ԱԺ Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով: Մեզ բացասական պատասխան տվեցին ոչ միջնորդություն չի ներկայացվել:

  • Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի թիվ 28 մանկապարտեզից 4-ամյա աղջիկը տեղափոխվել …

    Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի թիվ 28 մանկապարտեզից 4-ամյա աղջիկը տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է։
    Քննչական կոմիտեից դեպքի վերաբերյալ «Հրապարակ»-ին հայտնում են․ «Կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»։
    Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ մանրամասներին տեղյակ չէ․ «Ես գիտեմ, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել, տեղափոխել են ԲԿ, բայց, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Քանի որ կա քրեական վարույթ, ՔԿ-ի տիրույթում է մնացած հարցերի պատասխանները»։
    Ավելի վաղ, ԲԿ-ից եւ մանկապարտեզից չէին պատասխանել մեր հարցին, թե ինչո՞ւ է մահացել երեխան։

  • ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։  Այս մասին հա…

    ԱՄՆ-ը դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։  Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
    «ԱՄՆ-ն և ԵՄ-ն ափսոսում են «Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին անդամակցությունը կասեցնելու որոշման համար։ Մենք դատապարտում ենք վրացիների նկատմամբ կիրառված չափից ավելի ուժը,  ովքեր իրավացիորեն բողոքում են Սահմանադրության  դավաճանության դեմ։ ԵՄ-ն պատվար է Կրեմլի դեմ։ Ըստ այդմ, մենք դադարեցնում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ»,- գրել է Մեթյու Միլլերը։
    ««Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան  ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:  Արդյունքում, Միացյալ Նահանգները դադարեցրել է այս մեխանիզմի գործունեությունը»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:

  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լիազորությունները վայր չի…

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լիազորությունները վայր չի դնի, քանի որ, նրա բնորոշմամբ, «երկրի խորհրդարանը լեգիտիմ չէ և չի կարող իր պաշտոնանկությունը կազմակերպել»:
    Ավելի վաղ, Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ Զուրաբիշվիլիի ժամկետի լրանալու կապակցությամբ այս տարի պարտավոր են հանրապետության նոր նախագահ ընտրել. նրանց հայտարարության համաձայն՝ Ընտրիչները երկրի ղեկավար կընտրեն դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
    Բացի այդ, Զուրանիշվիլին X հարթակում մեկնաբանել է անցած գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիան։
    «Եվս մեկ դաժան գիշեր Թբիլիսիում: Ոչ լեգիտիմ կառավարությունը դիմում է անօրինական միջոցների՝ լռեցնելու վրացիներին, ովքեր ամուր կանգնած են իրենց սահմանադրական, եվրոպական ընտրության օգտին»,- գրել է Վրաստանի նախագահը։
    Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մինչև լւոսաբաց ուժայինները հատուկ միջոցներով և անհամաչափ ուժով փորձել են ցրել բողոքի ակցիան, հատկապես՝ Ռուսթավելի պողոտայում: