Category: Hraparak.am

  • Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը…

    Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։
    Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։

  • Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել Հովիկ Աղազարյանին «նվիրված»…

    Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն եւ այսուհետ ծպտուն չհանեն վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախեւառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեեւ ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով հեռացել։
    Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, եւ բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։

  • Երգչուհի Սիրուշոն իր սոցցանցի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է …

    Երգչուհի Սիրուշոն իր սոցցանցի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է առևտրի կենտրոններից մեկում բացված «Պռեգոմեշ» խանութի մասին: «Այնքան խոսեցին կղզու մասին, որ վերջապես կղզի ունեցա»,- խանութը կղզի անվանելով, կես կատակ ասում է երգչուհին՝ ծաղրելով այն անձանց ովքեր ստահոդ տեղեկություններ էին տարածում, թե
    Սիրուշոն կղզի է գնել ամուսնու հոր՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում:

  • Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվո…

    Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը եւս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
    Բայց արել են, որ հերթական անգամ հաճոյանան մեր թշնամիներին, հատկապես` Թուրքիային։ Գուցե խառն է նաեւ Արեւմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձեւելու, «բարեփոխումներ» անելու գործով, եւ էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է:

  • Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությա…

    Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
     
    Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
     
    Քննարկվել են նաև այլ հարցեր։

  • Հարավային Կորեայի խորհրդարանը չեղարկել է ռազմական դրությունը։ Տեղեկությունը հայտ…

    Հարավային Կորեայի խորհրդարանը չեղարկել է ռազմական դրությունը։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան մի շարք ալիքներ՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին։
    Նշվում է, որ պատգամավորները կարողացել են խորհրդարան մտնել, թեև զինվորականները փորձել են խանգարել նրանց:
    Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է և իրավական առումով կարող է չեղարկել ռազմական դրություն մտցնելու մասին պետության ղեկավարի որոշումը։
    Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ երկրում ռազմական դրություն է մտցնում հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու նպատակով: Դրանից հետո երկրի ՊՆ-ն հայտնեց, որ ԶՈւ առանցքային հրամանատարների խորհրդակցություն է անցկացվել, և զինված ուժերին պատրաստվածության ուժեղացման վերաբերյալ ցուցումներ են տրվել:
    Սպասվում է, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին կձերբակալեն ու իմպիչմենտի կենթարկեն, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

  • Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պա…

    Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:
    Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարարում է՝ բանակն եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին: 
    «Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- ասել է նա: