Category: Hraparak.am

  • Властные круги в паникеРешение о прекращении деятельности агентства США по между…

    Властные круги в панике
    Решение о прекращении деятельности агентства США по международному развитию (USAID) вызвало панику как во всем мире, так и в Армении, поскольку большая группа политических активистов годами подпитывалась американскими программами. В замешательстве находятся и властные круги в Армении, поскольку понимают, что должны сами спонсировать тех, кто лишился внешнего финансирования. Представители некоторых НПО заявляют, что их потери должно компенсировать правительство Армении. Возможно, если в ближайшее время их финансирование не возобновится, то власти возьмут на себя финансовые проблемы некоторых НПО. Напомним, закрытие офиса было совместным решением Трампа и американского миллиардера Илона Маска, принятым в контексте сокращения государственных расходов.
    Полная статья по ссылке

  • Американцы возвышают Кочаряна в ущерб Пашиняна Американская сторона через радио…

    Американцы возвышают Кочаряна в ущерб Пашиняна
    Американская сторона через радиостанцию «Свобода» рассекретила некоторые подробности переговоров по Арцаху между президентами Армении и Азербайджана, которые проводились в 1999 году. По всей вилимости, это было сделано с целью убедить армянскую общественность в том, что Роберт Кочарян действительно вел переговоры об обмене Арцаха на Мегри и даже дал согласие на такой шаг. Однако теракт 27 октября помешал реализации этого плана. И Кочарян, не имея достаточной внутренней поддержки и опасаясь потерять власть, не решился пойти на столь радикальные действия. В то время оппозиция обвиняла Кочаряна в организации 27 октчября, утверждая, что на заседании Совета Безопасности, состоявшемся накануне этого трагического события, против обмена территориями выступили только Вазген Саргсян и Карен Демирчян, тогда как остальные члены совета поддержали эту идею.
    Полная статья по ссылке

  • Մերձավան բնակավայրում մեծ ռազբորկա է եղել. կա 1 զոհ եւ 1 վիրավոր։Մերձավանցիներից…

    Մերձավան բնակավայրում մեծ ռազբորկա է եղել. կա 1 զոհ եւ 1 վիրավոր։
    Մերձավանցիներից մեկը «Հրապարակ»-ին պատմեց, որ կենցաղային թեմայով վեճ է եղել. «Ոչ թե Ախտոյանի տան մոտ, այլ տան փողոցի գլխին։ Մեծ ռազբորկա, թեմա ա եղել, ոստիկաններն էլ ստեղ են։ Գյուղում խոսում են, որ ինչ-որ երեխայի խփելու թեմա ա եղել, որին խառնվել են մեծերը, մեծ թեմա ա եղել ու սենց ավարտվել»։
    Բնակչի խոսքով` վիրավորում է ստացել վարչական ղեկավարի ազգականը. «Գլխավոր տեղում Մհեր Ախտոյանն ա, ինքն ա իր շքախմբով գնացել կռիվ»։

  • Մենք գրել էինք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալել են Երեւանի ք…

    Մենք գրել էինք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության (ԳԱՍԿ) պետի՝ Կենտրոնի նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանի տեղակալ Ա․Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։
    Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցեցին` իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակում անձինք ձերբակալվել են, այլ մանրամասները չեն կարող հայտնել։
    Մենք տեղեկացանք, որ կոռուպցիոն բնույթի գործ է, որի շրջանակում էլ ձերբակալվել են այդ անձինք։

  • ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկ…

    ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին: Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու: Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում: Նրա հետ միայն մի քանի սորոսական կանայք էին շփվում: Այդ վերաբերմունքը, իհարկե, նաեւ քովիդի գործով էր պայմանավորված։ Հիմա, փաստորեն, Փաշինյանը ներել է Թորոսյանին: Եթե որոշ ՔՊ-ականներ դա բացատրում են նրանով, որ Թորոսյանն անմնացորդ ծառայում է Փաշինյանին ու հանձն է առել անգամ ամենասկանդալային հայտարարություններն ու քայլերն արդարացնելու անշնորհակալ գործը, ապա մյուսներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես կարելի էր կրոնական հավաքին տանել իր թիմի աթեիստին, որը չի թաքցնում հավատի հանդեպ իր վերաբերմունքը։

  • Պարզվում է՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, տարիներ…

    Պարզվում է՝ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, տարիներ առաջ լքել է Դաշնակցության շարքերը եւ նույնպես պատրաստվում է անդամակցել հոր եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությանը՝ ՄԱՍԿ-ին, ինչպես իր կրտսեր եղբայրը` Հովսեփ Աղազարյանը, որը ՔՊ-ից օրեր առաջ հեռանալու դիմում է գրել։
    Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ որդիներից ավագը դառնալու է կուսակցության վարչության անդամ, եւ շեշտել, որ ավագ որդին Դաշնակցությունից հեռացել է իր խնդրանքով․ «Երբ որ Դաշնակցությունը հեղափոխությունից հետո դուրս եկավ կոալիցիայից, մենք՝ որպես մի ընտանիք, նստեցինք եւ խորհրդակցեցինք, թե ինչ պետք է անել։ Ես ասացի, որ կա՛մ ես պետք է դուրս գամ ՔՊ-ից, կա՛մ ինքը` ՀՅԴ-ից, որովհետեւ այդպես չի կարող լինել: Երբ կոալիցիա էին, դա փոխում էր իրավիճակը, հիմա, երբ քաղաքական տարբեր բարիկադների վրա ենք, կամա թե ակամա, մեր ընտանեկան զրույցները կարող են վերաճել մի իրողության, որ դիսկոմֆորտի զգացում կարող է առաջացնել, հետեւաբար՝ որոշում կայացրինք, որ տղաս պետք է դուրս գա ՀՅԴ-ից»։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 օր է՝ չի աշխատում, գործադուլի պատճառով:…

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 6 օր է՝ չի աշխատում, գործադուլի պատճառով: Ադրբեջանական մամուլում ցնծություն է․ «Զանգեզուրյան ցնցում», «Շատ լավ է, թող չաշխատեն»: Սյունիքում խոսում են, որ գործադուլի հետեւում ֆինանսական շահեր կան՝ մարդիկ, որոնք զրկվել են տենդերներից, սակայն լավատեղյակ աղբյուրն այլ բացատրություն տվեց․ վերջին շրջանում շատ են խոսում, որ ԶՊՄԿ-ի մեկ տարվա եկամուտը 800 միլիոն դոլար է, պետական շահաբաժինը՝ 80 միլիոն, 2023-ին բաժնետերերի մաքուր եկամուտը՝ 380 միլիոն դոլար, եւ շարքային աշխատողները մտածել են, որ կարող են աշխատավարձի բարձրացում պահանջել: Ի դեպ, 6 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունից ոչ ոք չի արձագանքել, չնայած պետությունը 21 տոկոսից ավելիի սեփականատերն է:

  • Мы охраняем флаг Арцаха. Посмотрим, кто посмеет его убрать Недавно стало извес…

    Мы охраняем флаг Арцаха. Посмотрим, кто посмеет его убрать
    Недавно стало известно, что флаг Арцаха был убран с площади Комитаса в городе Эчмиадзин. Об этом на своей странице в Facebook сообщил член Совета старейшин города, руководитель блока «Эчмиадзин» Севак Хачатрян. Один из очевидцев, житель Эчмиадзина Армен Алексанян, в беседе с «Грапарак» рассказал следующее:
    Полная статья по ссылке

  • Ամերիկյան կողմը «Ազատություն» ռադիոկայանի միջոցով գաղտնազերծել է 1999-ին Հայաստա…

    Ամերիկյան կողմը «Ազատություն» ռադիոկայանի միջոցով գաղտնազերծել է 1999-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Արցախի հարցով բանակցությունների որոշ մանրամասներ: Առերեւույթ նպատակը՝ համոզել հայ հանրությանը, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես բանակցել է Արցախը Մեղրիով փոխանակելու մասին եւ նույնիսկ համաձայնություն է տվել այդ տարբերակին: Իսկ ծրագիրը չի իրականացվել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով։ Եւ Քոչարյանը, չունենալով ներքին աջակցություն եւ վախենալով կորցնել իշխանությունը, չհամարձակվեց գնալ նման քայլի: Այն տարիների ընդդիմությունը Քոչարյանին մեղադրում էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ: Քոչարյանի քննադատները պնդում էին, որ 27-ին նախորդած անվտանգության խորհրդի նիստում, երբ դրվել է տարածքների փոխանակման հարցը, միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են դեմ եղել, մյուսները համաձայնել են դրան:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f593b287e4728e7d562c17dc79dc6249
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Ամերիկացիները բարձրացնում են Քոչարյանին՝ փչացնելով Փաշինյանին