Category: Infocom

  • Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղ…

    🎞 Համացանցում տեսանյութ է շրջանառվում և ներկայացվում, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին բռնություն է կիրառել։
    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
    💬 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը 24news-ին հայտնել է, որ աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է. «Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

  • ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%: Այս մասին Ստրասբուրգ…

    🇪🇺📈 ԵՄ երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%:
    🗣 Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
    📌 Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել ՌԴ գազի գնումներից, ինչպես նաև ցանկանում է միավորել ու իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ |armenpress.am|

  • Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգե…

    🇱🇹 Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկությունը երեք ամիս հետո։
    🗣 «Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարումը վերացնում է անվտանգության ոլորտում իրավաբանական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից»,- հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։
    🇷🇺💬 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս զարգացումներին, հայտարարել է. «Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար, եթե Լիտվան վերացնի իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը»:

  • Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Շաքիի դեպքին, նշեց՝ «պետք է մեր արդարադատությո…

    💬 Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Շաքիի դեպքին, նշեց՝ «պետք է մեր արդարադատությունը աշխատի, մեղադրանքն առաջադրված է, պետք է ամեն ինչ իր հունով գնա»:
    🗣 Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում, ըստ նրա, «ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ մեր մոտից զինծառայող է կորել». «Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, կպարզվի ոնց»:
    📌 Նախօրեին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չէր բացառել, որ Նասիմի Մուսաևը կարող է և միայնակ չի եղել: Ավելին, պաշտպանական հանձնաժողովը 5 տարի ղեկավարած Քոչարյանն ընդունել է, որ Հայաստանի սահմանները խնդիրներ ունեն: |azatutyun.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ Հայաստանի կենդանիների և բույ…

    Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ
    📕 Հայաստանի կենդանիների և բույսերի Կարմիր գիրքը վերջին անգամ վերահրատարակվել է 2010-ին։
    🦁☘️ Դրա հիմքում պետք է լինեն պետական հաշվառումների արդյունքները, որոնք օրենքով կենդանիների համար պետք է իրականացվեն առնվազն 5 տարին մեկ, իսկ բույսերի համար՝ 10 տարին մեկ։ Շրջակա միջավայրի նախարարությունը «Ինֆոքոմին» հայտնել է, որ 2010-ից ի վեր նման հաշվառում չի իրականացվել։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է՝ ինչու 2010-ից հետո չի վերահրատարակվել Կարմիր գիրքը, արդյոք իրականացվել են օրենքով նախատեսված պետական հաշվառումները, ինչպես են աշխատել Կարմիր գրքերի հանձնաժողովները և ինչ է արվում դրանք թարմացնելու համար։
    🔗 Ավելին՝ նյութում։

  • Իշխող ՔՊ-ն մերժում է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝…

    ❌ Իշխող ՔՊ-ն մերժում է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը:
    🔻Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Շաքիի դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար պաշտոնից։
    🖇 Իշխող ուժի քարտուղարը, մինչդեռ, հակադարձում է, թե այս դեպքերով զբաղվող իրավասու մարմիններ կան, և դրանք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնելու անհրաժեշտություն չկա։
    📌 Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել: |azatutyun.am|

  • Իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց. 2–րդ անգամ ընդմիջում հայտարարվեց։ Կրքերը նորից լա…

    ❗Իրավիճակը ԱԺ-ում կրկին լարվեց. 2–րդ անգամ ընդմիջում հայտարարվեց։
    📌 Կրքերը նորից լարվեցին ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։
    📣 Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց:
    🔴 Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։ 📌 Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ…

  • Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատ…

    🔴 Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև, ինչից հետո նիստն ընդմիջվել է։
    📌 Լարվածությունը սկսվել է, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ հայտարարելով, որ նա օրակարգից չի խոսում։
    🔻Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
    📣 Խոսափողն անջատելուց հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն անցել է քաշքշուկի։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։ |azatutyun.am|

  • Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին, կա զոհ:Մոսկվ…

    🇷🇺Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին, կա զոհ:
    🔻Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 5-ի 20։30-ից մինչև հոկտեմբերի 6-ի 5։00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 650 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մարզի տարածքից դուրս, 105-ը՝ մայրաքաղաքին մոտենալիս։
    📌 Գիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ։ |armenpress.am|

  • ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հատո…

    🇦🇲🇮🇷 ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
    🔸 Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

    📌 Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]
    🇦🇲🇮🇷 Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը: 🔸 Կարևորվել են Հայաստանն ու Իրանը կապող ենթակառուցվածքների զարգացման և բեռնափոխադրումների սահուն ընթացքի ապահովման ուղղությամբ ակտիվ աշխատանքները: 🔸 Զրուցակիցները մտքեր…