Category: Infocom

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտ…

    🎞️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    🗣️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
    [Հակակոռոպպցիոն կոմիտե]

  • Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին ը…

    🇰🇿 Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։
    🇷🇺🇧🇾🇦🇲 Նիստին ընդառաջ և Վլադիմիր Պուտին ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։
    🗣️ «Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել նիստի շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել»,- հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ | factor.am |

  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե «հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար…

    🇷🇺 «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե «հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո»:
    📌 Նշվում է, թե վերջին շրջանում Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ՌԴ և ԵՏՄ բուսասանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական շուկան է։ |a1plus.am|

  • Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքի վրա. երկու ա…

    🇷🇴 Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքի վրա. երկու անձ վիրավորվել է:
    ‼️ Ռումինիայի ՊՆ փոխանցմամբ՝ Ուկրաինայի դեմ ռուսական հերթական դրոնային հարձակման ժամանակ անօդաչու սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք և Գալաց քաղաքում հարվածել բազմաբնակարան շենքի տանիքին։ Հրդեհը մարվել է:
    🇷🇺🇺🇦 Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ գիշերը ռուսական դրոններով հարձակում է իրականացվել Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի ուղղությամբ։ |azatutyun.am|

  • Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթ…

    🗳 Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաեւ մեկնաբանել այսօրվա տոնական զորահանդեսը, որը համընկավ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 21-րդ օրվան։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել տոնական զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել են շուրջ 7 երկրների

  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները …

    📄 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 477 մլն 746 հազար դրամ եկամուտ և 783 մլն 669 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականութ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    🗣 «Համոզված եմ, որ ԱԲ-ի զարգացման պատասխանատու մոտեցումը թույլ կտա մեր երկրներին ձևավորել կայուն անվտանգ և մրցունակ ապագա:
    🔸 Այս առումով տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է»,-նշել է նա։ |tert.am|

  • Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակությու…

    🇦🇲🇺🇸 Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։
    🗣 «Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա այն շարունակում է գործել, և մենք առայժմ որևէ նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,- հավելել է նա։ |aravot.am|

  • Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց…

    ‼️ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել, «Սպուտնիկ Արմենիայի»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    📌 Փաստաբանի խոսքով՝ միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
    ⚖️ Երիցյանը հայտնել է՝ իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

  • Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասի…

    🇷🇺🗳 Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա
    📣 «Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է։
    🗣 Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |hetq.am|