📣 Գագիկ Ծառուկյանը արձագանքել է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը։
🔸 «Ինձ դիմել էին, ասել էին, որ
սենց բան ա ուզում անի, ես ասել եմ՝ կյանքում չեմ կարա իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչ էլ իր տեղում։ Էդ խի 25 տարի անցել ա, նոր են հիշել: Հարկերն էլ ենք տալիս, ամեն ինչն էլ տեղը տեղին։
🗣 Սա նշան ա, որ իրենք արդեն զգալով, որ իրենց վերջը եկել ա, էս վիճակով ժողովուրդ չես կարա պահես։ Այսօր մեր երկրի սպառնալիքը մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, ուրիշ բան չկա։ Հարկավոր է վերջ տալ, երկրին երաշխավորված խաղաղություն լինի, ժողովրդին ներդրումներ լինի, բարեկեցիկ կյանք»։
📌 Ծառուկյանն անդրադարձել է նաև իր փեսայի՝ Կարապետ Գուլոյանի և դստեր՝ Ռոզա Ծառուկյանի գույքի
բռնագանձմանը․ «Վլադը՝ Կարոյի հայրը, իմ ընկերն ա, ինքը գործարար մարդ՝ մեծ գումարներ աշխատող, ստեղծող մարդ, միլիոններ ստեղծած, մի տուն պետք է չունենա, կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա, որ տունը պետականացնեն, հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել, ինչի մասին ա խոսքը»։