Category: Infocom

  • Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային…

    📣 Համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյան
    🗣 «Համոզմունք ունեմ, որովհետև սկսած մեր ակտիվի ձերբակալություններից և կալանավորումներից, մեր գործընթացը կաթվախահար անելուց, վախի մթնոլորտ տարածելուց, ընդհուպ անգամ կաշառքների դրվագների մասին ունենք ահազանգեր, բայց քանի որ կոնկրետ փաստը ֆիքսված չունենք, շատ չենք ահազանգում»,- ասուլիսի ժամանակ ասել է Մելոյանը։
    🗳 Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին, Մելոյանն ասել է, որ սպասում են քվեների վերահաշվարկին․ «Մենք պետք է հասկանանք որքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է լիազորել, պատվիրակել, քանի որ սա առաջին հերթին պատասխանատվություն է։ Կարծում եմ որևէ մեկիդ մոտ 2–րդ կարծիք չի կարող առաջանալ, որ մեզնից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել»,- ասել է Մելոյանը։ |civilnet.am|

  • Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյա…

    📣 Դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, չնայած ըստ Ընտրական օրենսգրքի՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այս մասին հարց ուղղեցին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
    🗣 Հովակիմյանը նշեց՝ հարցը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը։ Նա ասել է նաև, որ Ծառուկյանի վերաբերյալ հրապարակված տեղեկություններում խոսքը նախորդ քրեական վարույթների մասին է, այլ ոչ թե նոր մեղադրանք առաջադրելուն։
    📌 Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության որոշ երաշխիքներ միայն այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը սկսվում է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ «Եթե մինչ այդ արդեն եղել են գործողություններ կամ քրեական գործընթացներ, ապա դա այլ իրավական կարգավորում է»,- նշել է նա։
    🔸 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում և հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: 💬 «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը հայտնել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019թ., և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած…

  • Լավրովը նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հանդերձ, ակտիվո…

    🗣 Լավրովը նշել է, որ Հայաստանը, ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելով հանդերձ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։
    📣 «Նրանք զորավարժություններ են անցկացնում, գնում են ռազմական տեխնիկա, փոխանակում ռազմական պատվիրակություններ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի», — «TASS»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
    🇷🇺 Հայաստանը երկու տարի և ավելի է՝ պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, այսօր մենք համաձայնել ենք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը․ Լավրով 🗣 «Հունիսի 7-ին, երբ իմ գործընկեր Արարատ Միրզոյանին հարցրել են ՀԱՊԿ-ի մասին, ասել է. «Մենք…

  • Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 2…

    ⚖️ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով:
    [Դատական դեպարտամենտ] |1lurer.am|
    ‼️ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար: ⚖️ Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով…

  • Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում և հերքել իրեն առնչվող նոր մեղ…

    🔸 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում և հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն:
    💬 «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը հայտնել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019թ., և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:
    📌 Փաստաբանն ասել է նաև, որ դեռ 2019-ին այդ բիզնես ընկերություններում ստուգումներ են արվել, և որևէ խախտում չի հայտնաբերվել: Նա, սակայն, չի նշել, թե որ մեծահարուստ գործարարի ընկերություններն են հայտնվել իրավապահների ուշադրության տակ՝ ասելով, որ նախաքննության գաղտնիքից ելնելով՝ շատ մանրամասներ չի կարող բացահայտել: |azatutyun.am|
    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

  • ՔՊ կուսակցության վարչության նիստին քննարկվել է Սահմանադրության տեքստը հրապարակե…

    📑 ՔՊ կուսակցության վարչության նիստին քննարկվել է Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը՝ հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
    📌 «Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին: Մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ: (…)
    📌 Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր հանձնառության մի մասն են, թե ինչ կլինի դրանից հետո, ժամանակը ցույց կտա: Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք, կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, (…) կկայացնեն, կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում»,- լրագրողներին ասաց Գալյանը: |1lurer.am|

  • Արտուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ հայտնում է ՀՀ արդարադատու…

    💬 Արտուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն՝ հայտնում է ՀՀ արդարադատության նախարարը:
    🗣 «Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: (…) Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, տեսակցությունները հարազատների հետ»,- լրագրողներին ասաց Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ իրենց աշխատակիցը երեկ այցելել է Օսիպյանին:
    📌 Խոսելով Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի մասին՝ Գալյանը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ նրա խափանման միջոցը փոխվի՝ պայմանավորված առողջական վիճակով, այլ Օսիպյանը դուրս կգա հացադուլից, և նրա բարձրաձայնած խնդիրները, «եթե դրանք իրականում խնդիր են, կստանան լուծում»:
    23 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Պաշտպան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արտուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։

  • Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը …

    🇦🇫🇵🇰 Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են:
    💬 «Անցած գիշեր Պակիստանի բանակը կրկին խախտել է Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել Կունար, Հոստ և Պակտիկա նահանգների քաղաքացիական տները։ Հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 14 կին և երեխա վիրավորվել են»,- հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։
    📌 Պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ: Նախօրեին Աֆղանստանին սահմանակից նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը: Պակիստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ զոհվել է երկրի ոստիկանության 6 մարտիկ, իսկ օբյեկտի գրավման փորձը խափանվել է։|arm.sputniknews.ru|

  • Իրանը հայտարարել է, որ ի պատասխան երկրի հարավին ԱՄՆ-ի հարձակումների՝ հարվածել է…

    🇧🇭🇯🇴 Իրանը հայտարարել է, որ ի պատասխան երկրի հարավին ԱՄՆ-ի հարձակումների՝ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին:
    📌 ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն հարձակումներ է գործել Իրանի հարավային Ջասկ, Սիրիկ և Քեշմ կղզու մի քանի վայրերի վրա՝ վնասելով հեռահաղորդակցության աշտարակ և ոչնչացնելով Սիրիկի Բեմանի շրջանում գտնվող երկու ջրամբար։
    🇮🇷🗣 Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ «ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի»:
    🇺🇸 Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները մեկնարկել են երեկ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով և որակվում են որպես «ինքնապաշտպանական գործողություն»։ |azatutyun.am|

  • 2025թ. մերժվել են 805 անձի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումներ՝ հա…

    🇦🇲 👤 2025թ. մերժվել են 805 անձի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումներ՝ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ԱԺ-ում:
    💬 Պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե այդ 805-ի մեջ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ կա՞ն, Պողոսյանը նշել է. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում»: |1lurer.am|