Category: Infocom

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի …

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս որևէ պատճառ չի տեսնում հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
    📃 Պուտինի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Զելենսկին հրապարակեց բաց նամակ, որում առաջարկում էր ՌԴ նախագահին դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել՝ համաձայնության գալու պատերազմի դադարեցման շուրջ։
    🗣 «Այս նամակը պարունակում է բավականին կոպիտ դիտողություններ։ Արդյոք դա անձնական հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոց էր, թե՞ անձնական հանդիպում չնշանակելու միջոց։ Կարծում եմ՝ վերջինն էր», – ասել է Պուտինը։ |azatutyun.am|

  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք …

    📌 Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր։
    [Քննչական կոմիտե]

  • ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել «գող…

    🔸ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել «գող Բջե» կեղծանունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ի և «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի նկատմամբ։
    🔹 Ըստ փաստական տվյալների՝ Վ.Հ.-ն, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, Ա.Հ.-ի և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր խնդիրը լուծելու նպատակով՝ հրահանգել է Ս.Պ.-ին ճանաչել որպես պատվազուրկ անձ և պատժել:
    👮Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողնե…

    🗳 Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։
    🔶 Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734 է, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:
    [ ՀՀ ՆԳՆ]

  • Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դա…

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.
    🏢 Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:
    🏠 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:
    🏡 Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:
    🏚 Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:
    🏘 Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:
    🏠 Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:
    🏬 Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:
    🚙 RANGE ROVER SPORT SC 4.2 մակնիշի և MERCEDES-BENZ S550 մակնիշի տրանսպորտային միջոցները:
    💸 Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:
    💲85 միլիոն 430 հազար դրամ:
    [ ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդություննե…

    🔶 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։  Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
    📌 Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։ |armenpress.am|

  • ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձե…

    ❗️ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
    Մասնավորապես, հանձնաժողովի անդամներ ընտրելիս վերջինս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։
    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։

  • ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
    📌 Սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին Իրանի հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել Իրանի ռադիոլոկացիոն օբյեկտներին։
    🔸 Տուժածների մասին տեղեկություններ չկան։ |news.am|

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետ…

    📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած հայցը։
    🔸 ԿԸՀ-ն երեկոյան արտահերթ նիստի արդյունքում որոշեց, որ դիմումում ներկայացված պնդումները հիմնված են «ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդագրությունների վկայակոչման վրա»։ ԿԸՀ-ն արձանագրել է, որ այս պահին չկա որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կհաստատի այդ պնդումները։ |civilnet.am|

  • «Հանրայինի» լրատվական ալիքի բալանսավորված և բալանսավորման լուսաբանումը նախընտրակ…

    «Հանրայինի» լրատվական ալիքի բալանսավորված և բալանսավորման լուսաբանումը նախընտրական շրջանում
    2 ժամ․ հենց այսքան տևեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին վերաբերող տեսանյութերը «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքում նախընտրական քարոզարշավի առաջին 20 օրերին։
    🗣 Այս 2 ժամից 1 ժամ, 39 րոպե և 15 վայրկյանը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի ելույթներին։ Համեմատության համար նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսացկության նախընտրական քարոզարշավին վերաբերող նյութերը միասին տևել են 1 ժամ, 45 րոպե` այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն են։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մայիսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքի յություբյան էջի նախընտրական լուսաբանումը՝ ցույց տալով, թե որ քաղաքական ուժին որքան ժամանակ է հատկացրել լրատվամիջոցը։