Category: Infocom

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Կատա…

    🇮🇷☎️ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ:
    🔸 Քննարկումները վերաբերել են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: |azatutyun.am|
    Իսրայելը Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող թիրախների է հարվածել այն բանից հետո, երբ ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հորդորել էր զերծ մնալ հետագա հարձակումներից։

  • ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Անցողիկ շեմը, նախն…

    ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները:
    ‼️ Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝
    ՔՊ — 49.81%
    «Ուժեղ Հայաստան» — 23.29%
    «Հայաստան» դաշինք — 9.94%
    ԲՀԿ — 4%

  • Ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։…

    💬 Ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։ Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը և այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման և իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլ։
    🔻 Ընտրությունների արդյունքները որոշելու և հրապարակելու իրավասությունը ՀՀ-ում վերապահված է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը և սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները։
    [Ազգային ժողովրավարական բևեռ]

  • 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները:Աղբյուրը՝ ԿԸՀ։…

    🗳️ 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները:
    Աղբյուրը՝ ԿԸՀ։

  • 760 ընտրատեղամասի նախնական արդյունքները:Աղբյուրը՝ ԿԸՀ։…

    760 ընտրատեղամասի նախնական արդյունքները:
    Աղբյուրը՝ ԿԸՀ։

  • Ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու …

    🗳 Ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
    🗣 «Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները։
    🔸 Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»,- ասաց Կարապետյանը։

  • «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշ…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
    🗣 «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ:
    Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,- հայտարարել է Թաթոյանը։

  • Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լին…

    📣 Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լինում ա այնտեղ, որտեղ լինում ա իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։
    🔸 Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, որովհետեւ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած ձայներ են, և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա։ Ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։
    [Նիկոլ Փաշինյան]
    🗣 Իմ ասելիքը չի փոխվել․ էդ ուժերի լիդերները պետք ա բերվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության սահմանած կարգով։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ ի պատասխան հարց-դիտարկման՝ կարծես թե նշմարվում է՝ որ ուժերից է ձեւավորվելու խորհրդարանը, նրանց հետ համագործակցության ի՞նչ…

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցո…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
    🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։
    Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․
    🔸 «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»։

  • 176 ընտրատեղամասի նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի։…

    ❗️ 176 ընտրատեղամասի նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի։