Category: Infocom

  • Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ li…

    ❗️ Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ liveelections.infocom.am -ում արդեն կարող եք հետևել ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին։

  • 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «…

    ‼️ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ դեռ հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ։
    ℹ️ ՆԳՆ փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։
    ◾️ Բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։

  • ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.97 %։…

    📈 ՀՀ ԱԺ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 58.97 %։
    📄 Նկարում մասնակցության համեմատությունը 2018 և 2021 թվականների ԱԺ ընտրությունների հետ։
    🗳 2018 թվականին նույն ժամի դրությամբ մասնակցությունը եղել է՝ 48.6%, իսկ 2021-ին՝ 49․4%:
    🔗 Քվեարկության ընթացքի ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին հետևեք՝ liveelections.infocom.am -ում։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվո…

    📣 «Ուժեղ Հայաստան» դաշինքից ահազանգում են՝ քվեարկության ավարտից 2 րոպե առաջ զինվորականներին բերել են քվեարկելու Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասում։
    🔸 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտնել է՝ ժամը 20։25 Սյունիքի 35/65 տեղամասում քվեարկությունը դեռ չի ավարտվել. «Զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության»։
    📸 Էկրանակադրը՝ ԿԸՀ պաշտոնական կայքում 10/51 տեղամասից ուղիղ հեռարձակումից

  • Ժամը 20:00 է. ընտրական բոլոր տեղամասերը փակվում են ընտրողների առաջ։ Նրանք, ովք…

    🕗 Ժամը 20:00 է. ընտրական բոլոր տեղամասերը փակվում են ընտրողների առաջ։
    🗳 Նրանք, ովքեր տեղամասում են, բայց չեն հասցրել ընտրել, կունենան քվեարկելու հնարավորություն։
    📃 Ընտրական տեղամասում հանձնաժողովը կազմակերպչական աշխատանքներից հետո սկսելու է քվեների հաշվարկը։

  • Ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթ…

    ‼️ Ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում որևէ ցնցում տեղի չունենա, ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի ունենա սահուն իշխանափոխություն։
    🔸 Եթե իշխանությունը կփորձի գողանալ հաղթանակը, կեղծել ընտրությունների արդյունքները (մենք մի քանի սցենար պատկերացնում ենք, ինք դժվար է հաշվի նստելու ժողովրդի որոշման հետ), մենք դա թույլ չենք տալու և պաշտպանելու ենք մեր ստացած քվեն և ժողովրդի կամարտահայտությանը տեր ենք կանգնելու։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության հաղթանակի դեպքում հետընտրական հնարավոր զարգացումների։

  • «Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտ…

    🗳 «Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ակնկալում է անցնել ԱԺ և «պայքարել ժողովրդի համար»: Այդ մասին նա ասաց քվեարկելուց հետո։
    🗣 «Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ էս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին հասնել մինչեւ էս ընտրություններ, նրանք չպետք ա նույնիսկ ընտրական ցուցակում լինեին, նրանք վաղուց պետք ա պատիժ կրեին»,- ասել է Սարգսյանը՝ բացառելով իր ակնարկած ուժերի հետ համագործակցությունը։

  • «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կատարել է իր ընտրությ…

    📣 «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կատարել է իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իր կարծիքով կարողացել են հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է։
    🗣 «Ես քվեարկեցի նրա համար, որ «խելագար Հայաստան»-ը փոխարինենք «խելամիտ Հայաստանով», որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն ՀՀ-ն ավերակների։ Եթե մրցակցում են, մրցակցեն ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց ներդրումների համար։
    📌 Սա մեզ համար մարտահրավեր է՝ հայ ժողովուրդը այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը», — ասել է Զուրաբյանը։

  • Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյանի 29/0…

    📄 Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյանի 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։
    ⚖️ Նա ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
    [ՀՀ քննչական կոմիտե]

  • Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։…

    🗳 Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։
    💬 Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել նրան այլ հարցեր տալ։ |hetq.am|
    Լուսանկարում՝ Արտուր Օսիպյանը, «Հետք»