Category: Infocom

  • Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետ…

    Քվեարկություն կատարեց «Ուժեղ հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է։
    Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն (նկատի ունի ԿԸՀ որոշումը,- խմբ․)»։
    Անդրադառնալով ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ տեղափոխելու լուրերին՝ նա նշեց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։
    Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։ Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։

  • Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ անհանգստացնո՞ւմ է նրան արդյոք Արտու…

    📣 Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ անհանգստացնո՞ւմ է նրան արդյոք Արտուր Օսիպյանի առողջական վիճակը։ Փաշինյանն այդ հարցն անպատասխան թողեց։ Լրագրողը կրկնեց հարցը, ինչին ի պատասխան՝ նա նշեց․ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ․ ի՞նչ խնդիր կա առողջական վիճակի»։
    Հիշեցնենք, որ այսօր Օսիպյանի հացադուլի 20-րդ օրն է։
    ❗️Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ Այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է երեկ։ 🗣 «Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա, և ամեն օր կարող է ինչ-որ…

  • 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համար…

    📣 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով, սակայն ընտրական պրոցեսի հետագա ընթացքը դեռ անհայտ է։ Այս մասին հաղորդել է «Ազատության» թղթակիցը:

  • ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամնե…

    📣 ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ»-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով, որտեղ «շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին ՀՀ վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող համաքաղաքացիների հասցեին»։
    🗣️ «Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։
    📌 Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։
    🔸 Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են», — հայտարարում են կուսակցության շտաբից։

  • Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածան…

    👮 Ոստիկանները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե:
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Ունե՞ք ահազանգ կամ տեղեկություն ընտրությունների վերաբերյալ, զանգահարեք Ինֆոքոմի…

    📞 Ունե՞ք ահազանգ կամ տեղեկություն ընտրությունների վերաբերյալ, զանգահարեք Ինֆոքոմի թեժ գիծ՝ +374 41 46 36 26:

  • Infocom pinned « Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Ժամը 08։00-…

    Infocom pinned «🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ 🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։ 📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս…»

  • Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը։ Այս մասին N…

    ‼️ Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    📌 Ըստ մամուլում առկա տեղեկատվության` ձերբակալությունը կապված է խոշոր չափերի կաշառքի գործի հետ։

  • Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Ժամը 08։00-ին Հանրապետության …

    🗳 Այսօր Ազգային ժողովի հերթական ընտրություններն են։
    🕗 Ժամը 08։00-ին Հանրապետության ողջ տարածքում տեղամասերը կբացվեն 2 մլն 485 հազար 851 ընտրողների առաջ․ թե նրանցից քանիսը կմասնակցի քվեարկությանը, կիմանանք դրա ավարտից հետո։
    📈 Իսկ մինչ այդ Infocom-ն, ի թիվս այլնի, ձեզ պարբերաբար կներկայացնի մասնակցության ընթացիկ ցուցանիշները եւ նախնական արդյունքները։
    📃 Այս տարվա ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։
    Երբ ընտրատեղամասում ձեզ տրամադրեն 18 քվեաթերթիկ, եւ դրանցում 13 համարը բացակայի, չզարմանաք․ այդ համարի տակ եղած «Ալյանս» կուսակցությունը ինքնաբացարկ է հայտնել։
    📌 Քվեարկությունը կավարտվի 20:00-ին։
    📱 Հետեւեք մեր armVote ալիքին՝ բացառապես ընտրությունների ընթացքին հետեւելու համար, ինչպես նաեւ մեր մյուս հարթակներին՝ բաց չթողնելու օրվա զարգացումներն ու ստանալու ստուգված տեղեկություններ. մենք ողջ օրվա ընթացքում աշխատելու ենք ձեզ համար։

  • Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մա…

    📌 Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:
    🐑 🐴 Ստեփանավանի համայնքապետաարանից հայտնում են, որ նախնական տվյալներով կարկտհարության հետևանքով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ: |factor.am|