💬 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ
2026-ի առաջին եռամսյակում Հայաստան-Ադրբեջան սահմանի ևս մի հատված կսահմանազատվի՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը:🗣 «Ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս նույնպես կսահմանազատենք, և կունենանք այն դրական, հաճելի, ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում, որը դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս, և ի ցույց ենք դնում, թե խոստացված խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի»,- ասել է ԱԺ նախագահը։ |
civilnet.am|