Category: Infocom

  • Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել «Euronews»-ին ու …

    🇦🇲🇦🇿 Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել «Euronews»-ին ու ներկայացրել խաղաղության գործընթացը:
    📌 Հաջիևն ասել է՝ «հակամարտության այս գլուխը փակված և իրական խաղաղություն հաստատված» լինելով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման՝ երկու երկրների փոխադարձ օգուտի համար:
    📌 «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ Հիքմեթի հետ միասին նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ |factor.am|

  • Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշ…

    ❄️ Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    🌫 Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր, Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում՝ 50-80 մետր։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • ԳԴՀ-ն և ՀՀ-ն հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գոր…

    🇦🇲 🤝 🇩🇪 ԳԴՀ-ն և ՀՀ-ն հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Այս մասին ասված է կողմերի ստորագրած ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագրում։
    📌 Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում՝ չսահմանափակվելով, սակայն, դրանցով.
    🔸 քաղաքական և դիվանագիտական համագործակցություն, [․․․]
    🔸 տնտեսական և առևտրային համագործակցություն, [․․․]
    🔸 զարգացում և կարողությունների ամրապնդում, [․․․]
    🔸 մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. [․․․]
    🔸 գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն, [․․․]
    🔸 անվտանգություն և պաշտպանություն։ [․․․]
    📌 Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից:
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի …

    🇦🇲 🤝 🇩🇪 Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։ Այս մասին հայտնել է վարչապետն իր սոցցանցերի էջերում։ 🔸 Նախագահի հետ քննարկումից հետո ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ…

  • Ածխածին-ջրածին կապերը, մետաղների մասնակցությամբ բարդ ռեակցիաներն ու օրգանական քի…

    Ածխածին-ջրածին կապերը, մետաղների մասնակցությամբ բարդ ռեակցիաներն ու օրգանական քիմիան | Հանրագիտ
    🔸 Օրգանական մոլեկուլներում ամենից հաճախ հանդիպող կապն ածխածին-ջրածին կապն է՝ C–H։
    🔸 Բաժանել ածխածինն ու ջրածինը և ազատ մնացած ատոմներն այլ ատոմների կապելով՝ նոր նյութեր սինթեզելը մարտահրավեր է, որը որոշ դեպքերում անհաղթահարելի է դասական քիմիայի համար։ Սակայն օրգանական քիմիայում կան մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է բաժանել այս տարրերը, ստեղծել նոր կապեր ու սինթեզել նոր նյութեր։
    🔸 Օրերս ոլորտի հեղինակավոր ամսագրերից մեկում՝ Nature Catalysis-ում, հրապարակվել է ակնարկային հոդված (review article), որն ամփոփում է այդ մեթոդներից մեկի վերաբերյալ գիտական հրապարակումները։
    🔸 Հոդվածի համահեղինակներն են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները։

  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությու…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը։
    🤝 Կողմերն ընթացիկ գործընթացներում կարևորել են որակի առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ մշակվող փաստաթղթերը պետք է լինեն համակողմանի, կենսունակ և գործնականում կիրառելի՝ ապահովելով բարեփոխումների արդյունավետ իրականացումը:
    🔗 Կարդալ ավելին

  • Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։ Նրա գտնվելո…

    Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։ 🔸 Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը ս…

    🌨 ՀՀ ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ՝ հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված:
    🌤 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    🔗 Կարդալ ավելին

  • Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ վերջին տարում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում առ…

    ‼️ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ վերջին տարում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023թ. համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր:
    🔸 «2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։ (…)
    🔸 Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը»,- նշվում է ԹԻՀԿ ամենամյա հայտարարության մեջ:

  • Որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված (40-ամյա) Վարդուհի Մանիկյանը։ …

    Որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված (40-ամյա) Վարդուհի Մանիկյանը։