Category: Infocom

  • Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվո…

    🛬🇩🇪 Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

    🗣 «Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու»,- ասել է Փաշինյանը՝ հավելյալ մանրամասներ չներկայացնելով ու նշելով, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ |armenpress.am|

  • Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում լրացումնե…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում լրացումներ կատարելու որոշումը, որով ցուցարարների փոքր խմբերին արգելվում է փակել փողոցների երթևեկելի և հետիոտնային հատվածները։
    📌 Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն նշել է, որ ոստիկանությունը համապատասխան վարչական միջոցներ կձեռնարկի սահմանված կանոնները խախտողների նկատմամբ։ |armenpress.am|

  • Հակառուպցիոն դատարանը 2024-ի սեպտմեբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի…

    ⚖️ Հակառուպցիոն դատարանը 2024-ի սեպտմեբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից:
    📌 Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023-ին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը: |azatutyun.am|

  • Պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու…

    ❗️Պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի աշխատակից և բժշկական հանձնաժողովի անդամ։
    🗣 «Վերջիններս մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ ՊՆ աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |news.am|

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստան-Ադրբ…

    💬 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստան-Ադրբեջան սահմանի ևս մի հատված կսահմանազատվի՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը:
    🗣 «Ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս նույնպես կսահմանազատենք, և կունենանք այն դրական, հաճելի, ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում, որը դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս, և ի ցույց ենք դնում, թե խոստացված խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի»‎,- ասել է ԱԺ նախագահը։ |civilnet.am|

  • Մենք կարող ենք ապացուցել, որ որևիցե տարածքային պահանջ մեր Սահմանադրության մեջ չ…

    📌 Մենք կարող ենք ապացուցել, որ որևիցե տարածքային պահանջ մեր Սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ մենք կարող ենք ապացուցել դա և՛ դե յուրե, և՛ գործնականում։ Ավելին՝ Հայաստանում էլ կան որոշ մեկնաբանություններ և ընթերցումներ Ադրբեջանի Սահմանադրության, որոնց համաձայն՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։
    📌 Սակայն ինչո՞ւ մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հանդիպման ժամանակ] |news.am|

  • Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել «Euronews»-ին ու …

    🇦🇲🇦🇿 Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել «Euronews»-ին ու ներկայացրել խաղաղության գործընթացը:
    📌 Հաջիևն ասել է՝ «հակամարտության այս գլուխը փակված և իրական խաղաղություն հաստատված» լինելով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման՝ երկու երկրների փոխադարձ օգուտի համար:
    📌 «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ Հիքմեթի հետ միասին նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ |factor.am|

  • Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշ…

    ❄️ Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
    🌫 Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր, Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում՝ 50-80 մետր։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • ԳԴՀ-ն և ՀՀ-ն հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գոր…

    🇦🇲 🤝 🇩🇪 ԳԴՀ-ն և ՀՀ-ն հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Այս մասին ասված է կողմերի ստորագրած ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագրում։
    📌 Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում՝ չսահմանափակվելով, սակայն, դրանցով.
    🔸 քաղաքական և դիվանագիտական համագործակցություն, [․․․]
    🔸 տնտեսական և առևտրային համագործակցություն, [․․․]
    🔸 զարգացում և կարողությունների ամրապնդում, [․․․]
    🔸 մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. [․․․]
    🔸 գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն, [․․․]
    🔸 անվտանգություն և պաշտպանություն։ [․․․]
    📌 Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից:
    Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի …

    🇦🇲 🤝 🇩🇪 Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։ Այս մասին հայտնել է վարչապետն իր սոցցանցերի էջերում։ 🔸 Նախագահի հետ քննարկումից հետո ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ…