Category: Infocom

  • Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։…

    Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։

  • Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մ…

    ❗️ Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում:
    📌 Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը․ «Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

  • Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրա…

    ❗️Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
    🗣 «Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ»,- նշել է փաստաբանը։

  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին …

    ⛪️ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին Բ-ին հեռացնելուց հետո՝ ըստ Նիկոլ Փաշինյանի.
    «1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
    2․ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում, որը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին, Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը և դրա ապահովման երաշխիքներին, և այլն:
    3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»,- ասվում է հաղորդագրությունում:
    Փաշինյանը հայտնում է նաև, թե Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
    🔗 Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատարագից առաջ հնչեցնել օրհներգը, և եկեղեցու մոտ կ…

    Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատարագից առաջ հնչեցնել օրհներգը, և եկեղեցու մոտ կամ ներսում ՀՀ դրոշ տեղադրել:
    💬 Ի պատասխան քննադատություններին, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը և պետության մեջ եկեղեցի հիմնադրելը տարբեր են, Փաշինյանը պարզաբանում է տարածել՝ մեջբերելով պատարագի տեքստի մի հատված. «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։
    🗣 «Այսինքն՝ խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Եվ պատարագից առաջ պետական օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»,- ասել է Փաշինյանը:

  • Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունք…

    Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքները հուսադրող չեն:

  • Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բ…

    ❗️Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

    ❄️
    Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
    🔸 Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։
    Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
    📌 Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։

  • Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների …

    ⛪️ Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
    [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

  • Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ …

    💨 Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։
    🌨 Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։
    🌧 Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովիտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Կաթողիկոսի անունը վանկարկած քաղաքացու են հեռացրել Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցու…

    ⛪️❗️Կաթողիկոսի անունը վանկարկած քաղաքացու են հեռացրել Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցուց։
    🗣 «Կաթողիկոսի անունն եմ տվել ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունը, դրա համար էլ ինձ հեռացրին եկեղեցուց», — 24news-ի հետ զրույցում ասել է եկեղեցուց հեռացված քաղաքացին նշելով՝ նրան Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են դուրս հանել։
    📌 Մկրտիչ քահանա Մուշադյանը պատարագի ժամանակ չի հնչեցրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։
    🎥 Տեսանյութը՝ լրագրող Հրաչ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։