Category: Infocom

  • Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ վերջին տարում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում առ…

    ‼️ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ վերջին տարում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել. Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023թ. համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր:
    🔸 «2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։ (…)
    🔸 Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը»,- նշվում է ԹԻՀԿ ամենամյա հայտարարության մեջ:

  • Որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված (40-ամյա) Վարդուհի Մանիկյանը։ …

    Որպես անհետ կորած որոնվում է 1985 թվականի ծնված (40-ամյա) Վարդուհի Մանիկյանը։

  • Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ոստիկանության 2 ծառայող: «ՆԳՆ ներքին անվտանգութ…

    ‼️ Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ոստիկանության 2 ծառայող:
    💬 «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են չորս անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են»,- Factor TV-ին հայտնել են ՆԳՆ Ոստիկանությունից:

  • Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում: Նա հան…

    🇦🇲🇩🇪 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայում: Նա հանդիպումներ կունենա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
    🤝 Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի տեղի գործարարների հետ։
    [ՀՀ վարչապետի խոսնակ]

  • Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։ Նրա գտնվելու …

    Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։
    🔸 Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նա…

    🇦🇲🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։
    🤝 Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործման, սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
    [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։…

    Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։

  • Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մ…

    ❗️ Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում:
    📌 Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը․ «Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

  • Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրա…

    ❗️Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
    🗣 «Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ»,- նշել է փաստաբանը։

  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին …

    ⛪️ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին Բ-ին հեռացնելուց հետո՝ ըստ Նիկոլ Փաշինյանի.
    «1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
    2․ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում, որը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին, Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը և դրա ապահովման երաշխիքներին, և այլն:
    3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»,- ասվում է հաղորդագրությունում:
    Փաշինյանը հայտնում է նաև, թե Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
    🔗 Կարդալ ավելին