Category: Infocom

  • Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։ Կա…

    🗳Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 24-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 24-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։ Հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքական

  • «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուն…

    📄 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 12 մլն 21 հազար դրամ եկամուտ և 46 մլն 570 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի…

    🇫🇷 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնման կապակցությամբ:
    📢 «Իսրայելական գործողությունների այդ երկարաձգումը, այդ հարձակումը հակասում է Իսրայելի պարտավորություններին (կրակի դադարեցման մասին համաձայնության շրջանակում. — խմբ.), միջազգային իրավունքին և Իսրայելի շահերին ու անվտանգությանը», — Le Monde-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բարոն և պնդել, որ Իսրայելը «լուրջ սխալ» է գործել: |azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմավարական նշանակության լեռնաշղթան: 📌 Ռազմական գործողությունը, ըստ ՑԱՀԱԼ-ի, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Բոֆորի լեռնաշղթայի և Վադի ալ-Սալուկիի շրջանի նկատմամբ՝ թուլացնելով…

  • Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էն…

    ⛽️ Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։
    🔸 Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։ |armenpress.am|

  • Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպ…

    🔥🇷🇺 Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի» հեռուստածրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
    🗣 «Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», — ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը:
    🔻 «Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ: Իսկ մենք դա չենք ուզում», — վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը: |azatutyun.am|

  • ԼՀԿ-ի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Այս մա…

    🔶 ԼՀԿ-ի ուղերձն այն է, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի 24-րդ օրը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
    🗣 «Մենք ժողովրդին կոչ ենք անում, որ ընտրությունների միջոցով այնպես իր քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում որևէ ուժ այլևս բացարձակ իշխանություն չունենա։ Մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 18 թվականը՝ մինչև հեղափոխությունը, մենք տեսնում ենք դա 18 թվականից մինչև 26 թվականը, և մենք գտնում ենք, որ խորհրդարանը պետք է ձևավորվի մի շարք ուժերից այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն, և կոմպրոմիսներով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկիններից չի, ներկաներից չի, ես էլ չեմ,- ասաց Մարուքյանը։
    📌 Նա առաջարկում է բոլոր ուժերին քաղաքական էգոիզմը մի կողմ դնել, և ձևավորել «կոմպրոմիսային պառլամենտ՝ կոմպրոմիսային վարչապետով»:

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե Հայաստանի տարածքով գազի նո…

    🇦🇲🇧🇾 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե Հայաստանի տարածքով գազի նոր տարանցում կազմակերպելու մասին Փաշինյանի հայտարարությունները սուտ են:
    📌 Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հայտարարել է Բելառուսի նախագահը:
    🗣 «Ուկրաինայում հենց այդպես էլ սկսվեց, դուք դա հիշում եք: Որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, չընկնեն ծանր դրության մեջ այդ կապակցությամբ: Պետք չէ շտապել: Պետք է ուղղակի մտածել, պետք է իմաստուն լինել», — БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: |azatutyun.am|

  • «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է…

    🔹 «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է մեր գյուղ»,— Factor TV-ի հետ զրույցում Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն այսպես մեկնաբանեց ձայնագրությունը, որում ինքը ուսուցիչներին կոչ է անում հավաքվել գյուղապետարանի մոտ՝ Արագածոտնի մարզպետին դիմավորելու համար։
    🔸 Վարդանյանը պարզաբանեց, որ ուսուցիչները հարցեր ունեին մարզպետին․ «Իրենք հարցեր ունեին, տեղեկացրել եմ, որ մոտենան, իրենց հարցերը տան»։
    📌 Տարածված ձայնագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, վաղը՝ ժամը 11։40-ին, կխնդրեի, որ դուք բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ՝ ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներինԼինելու են նաև շատ հյուրեր, հարգելի ուսուցիչներ։ Խնդրում եմ, որ դուք նույնպես ներկա լինեք։ Լինելու է նաև համերգային ծրագիր»։ |factor.am|

  • Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմա…

    🇮🇱🇱🇧 Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմավարական նշանակության լեռնաշղթան:
    📌 Ռազմական գործողությունը, ըստ ՑԱՀԱԼ-ի, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Բոֆորի լեռնաշղթայի և Վադի ալ-Սալուկիի շրջանի նկատմամբ՝ թուլացնելով «Հեզբոլա»-ին, ինչպես նաև լեռնաշղթայի վրա Իրանի ցուցումով ստեղծված նրանց ենթակառուցվածքները։
    📌 Բոֆորի ամրոցը ռազմավարական բարձունք է, որտեղից երևում են ինչպես հարավային Լիբանանի, այնպես էլ հյուսիսային Իսրայելի զգալի հատվածներ։ |azatutyun.am|

  • «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության…

    🔻 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
    🗣 «Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։
    📌 Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։| arm.sputniknews.ru |
    ❗️Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ 🗣 «Անազատության մեջ գտնվելով՝ Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի…