Category: Infocom

  • «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտում է դիտորդական առաքելության թիրախավորումը։ «Ա…

    💬 «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտում է դիտորդական առաքելության թիրախավորումը։
    🔻 «Անկախ դիտորդը կոչ է անում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը,
    🔻 հորդորում է «Միասնության թևեր»-ի ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները, բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։

  • Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո զորհանդեսն ավարտվեց խա…

    Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո զորհանդեսն ավարտվեց խաղաղություն խորհրդանշող աղավնիները երկիրնք բաց թողնելով։
    Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում մեկնարկել է տոնական զորահանդեսը

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ,…

    🔻 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել։
    🔻 Նույն ընթացքում Սարդարապատի հուշահամալիրում էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները։ |arm.sputniknews.ru|

  • Մինչև կեսգիշերն անց՝ 01։00-ն, փակ է լինելու Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ …

    🚫 Մինչև կեսգիշերն անց՝ 01։00-ն, փակ է լինելու Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր խաչմերուկ հատվածը։
    Մինչև 15։00 սահմանափակվելու է երթևեկությունը՝
    🔸 Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածում,
    🔸 Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածում,
    🔸 Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածում։
    🚇 Մետրոյի կայարանները այս պահին ծանրաբեռնված են։
    🚍 Հանրապետության հրապարակով ու հարակից փողոցներով անցնող թիվ 22, 33, 44, 97, 54, 58, 67, 7, 11, 16, 20, 23, 27, 34, 43, 61, 47 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները շրջանցելու են նշված հատվածները:

  • Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությո…

    📌 Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

    🗣 Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ։
    📌 Նա նշեց, որ կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք ՀՀ-ն ունի 2022թ․ սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 մլրդ դրամի ներդրումների արդյունքում։
    Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել՝ հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում խոսել է…

    ‼️ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում խոսել է այսօր անցկացվող զորահանդեսի մասին՝ նշելով․
    🔻 «Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։
    🔻 Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը: Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են»։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի …

    🎉 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ․
    🔸 «Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում` մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը:
    🔸 Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։
    🔸 Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։

  • Դոնալդ Թրամփն իր «լիակատար և բացարձակ աջակցությունն« է հայտնել Հայաստանի վարչապ…

    🇺🇸 Դոնալդ Թրամփն իր «լիակատար և բացարձակ աջակցությունն« է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:
    💬 «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։
    ‼️ 2026թ․ հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը։ Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»,- իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
    🇦🇲 Հայաստանի վարչապետն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ ֆեյսբուքում գրելով. «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»:
    Ռուբիոն Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։

  • ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տ…

    🇦🇲🇷🇺 ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Լուրեր»-ին հայտնել են ԱԳՆ-ից։
    🗣 «Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
    🇷🇺 Հնարավոր է՝ ՌԴ-ն միակողմանի կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013թ․ դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ 📄 Այս մասին գրում է…

  • Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ն ոչ միայն չի պատ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։ Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը»,-նշել է նա։ |tert.am|