Category: Infocom

  • Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատե…

    🇮🇷 Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում. ՀՀ-ում Իրանի դեսպան
    🗣 «Միայն Իրանն է աջակցում ՀՀ–ին՝ դեմ հանդես գալու «Զանգեզուրի միջանցքին», տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է այս հարցում կանգնած Հայաստանի կողքին։
    🔸 Մենք այս հարցում Հայաստանի հետ տարաձայնություն չունենք․ մենք միատեսակ ենք մտածում։ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս է և Հայաստանին, և Իրանին», — ասել է Մեհդի Սոբհանին լրագրողների հետ ասուլիսում։

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը՝ …

    🇷🇺🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։ Այս մասին ասել է Россотрудничества-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
    🏢 «Ռուսական տունը» մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է այն շտապ վաճառել։ Պրիմակովի խոսքով՝ մեկ այլ տարածքի սեփականատեր, որի հետ բանակցություններ են վարել, առայժմ «դադար է վերցրել»։
    📌 Հիշեցնենք, որ հունվարի վերջին BakuTV-ն պնդել է, որ ռուսական հատուկ ծառայությունները աշխատում են Բաքվում «Ռուսական տան» քողի տակ։ Դրանից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին կանչել են ՌԴ ԱԳՆ և դժգոհություն հայտնել։ |1lurer.am|

  • Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կո…

    👷🏻‍♂️ Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց:…

  • ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը Կո…

    ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը 📄 Կոմիտաս Զարգարյանի այս հայտարարության առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ Կոմիտաս Զարգարյանի հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է…

  • 5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կ…

    📌 5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատությանը» հայտնել է հանդիպմանը մասնացած, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:…

  • Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակ…

    ‼️ Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ 🤝 Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ [Երևանի քաղաքապետի…

  • ԶՊՄԿ–ում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ Տեղեկություններ են ստացվել,…

    ԶՊՄԿ–ում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ 🗣 Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ 🔸 Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ…

  • Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են, և իմ քաղաքա…

    🔸 Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են, և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։
    🔸 Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։
    [Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին]

  • Ժամը 09:00-ի դրությամբ Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի,…

    ❄️ Ժամը 09:00-ի դրությամբ Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։
    🚧 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
    🌫 «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:
    ‼️ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

  • Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները ե…

    📝 Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։

    🔸 Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն։
    [ՊԵԿ պարզաբանում]