Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք ե…

    ❗️Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որի դռները երեկ ուժայինները կնքել էին, որ այսօր այն հանձնվի արտագնա պատարագի։
    📌 Հիշեցնենք, ավելի վաղ Շիրակի թեմի հոգեւորականները հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ որեւէ այլ անձ, բացի թեմի հոգեւորականներից, իրավունք չունի պատարագ մատուցել Սբ. Յոթ Վերք եկեղեցում։
    🗣 Իսկ կալանքի տակ գտնվող հոգևորականները նախօրեին քահանայից դասին ու ժողովրդին կոչ էին արել «անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում»։
    🔸Այս պահին, թեեւ անձրեւում է, բազմաթիվ քաղաքացիներ կան եկեղեցու հարակից տարածքում։ Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանական ուժեր։

  • «Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը …

    ❗️«Մարսել քաղաքում գտնվելով մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով և հետո պատվիրյալ արդարադաատությամբ սահմանվել է նրա նկատմամբ 2-ամսյա կալանավորման ժամկետ», — այս մասին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս…

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմել է Դատախազ…

    ❗️Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմել է Դատախազությանն և ՄԻՊ-ին՝ հաղորդում ներկայացնելով Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին քաղաքական դրդապատճառներով ահաբեկելու վերաբերյալ.
    🗣 «Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094 [***] բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաև թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։
    🔸[….] Խուզարկություն իրականացնողներն Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային համարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չեն վերադարձվել, այլ հափշտակվել են»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մ…

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
    📌 Առաջին կանգառը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները: Նա նշել է, որ ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում:
    🔸 Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները այցելել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ:
    🔸 Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:
    [ՀՀ կառավարություն]
  • Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանց…

    ❗️Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական…

  • Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանց…

    ❗️Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական…

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծ հավանականությամբ» կմասնակցի ԱԺ ընտրութ…

    🗳 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծ հավանականությամբ» կմասնակցի ԱԺ ընտրություններին: 🗣 «Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», — հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության…

  • Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահ…

    🇵🇰🇦🇫 Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
    📌 Աֆղանական «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ պակիստանյան զորքերը գրոհներ են սկսել Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում:
    🔸 Պակիստանի վարչապետի ներկայացուցիչը աֆղանական ուժերին մեղադրել է սահմանի երկայնքով «չհրահրված հրաձգության» մեջ: |azatutyun.am|

  • Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ….

    ❗️⛪️ Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:
    [ՀԱԵ Գուգարաց թեմ]

  • Շիրակի թեմի հոգևորականները հայտարարում են, որ կիրակնօրյա պատարագին հնչեցնելու են…

    ❗️Շիրակի թեմի հոգևորականները հայտարարում են, որ կիրակնօրյա պատարագին հնչեցնելու են Կաթողիկոս Գարեգին Բ-ի և թեմակալ առաջնորդ Միքայել Արք. Աջապահյանի անունները:
    🗣 «Մենք՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:
    🔸 [….] եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը»:
    📌 Հիշեցնենք, որ կիրակի Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի այցելել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։