Category: Infocom

  • Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռ…

    🇭🇺 Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։
    📝Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:
    📌 Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարներն «իրենցն են»՝ խոստանալով պայքարել ֆինանսական փաթեթը ստանալու համար։|azatutyun.am|

  • Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է …

    ⛅️ Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    🌡 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    🌤 Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից պակաս։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայի…

    🇪🇺🇵🇱 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։
    📌 Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։
    🗣 «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», – հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։|azatutyun.am|

  • Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շե…

    🇷🇴🇧🇬 Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։
    📌 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի, ինչպես նաև Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։|1lurer.am|

  • Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կ…

    🇮🇷🇦🇿 Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որի ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
    📌 Միջոցառմանը մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։
    🔸 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ, նշելով. «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»։

  • Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօրվանից դադարեցվել է:…

    ⛽️🇷🇺 Ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով Եվրոպա այսօրվանից դադարեցվել է:
    📄 2024 թվականի վերջին լրացել է 5-ամյա պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագիր չի կնքվել։ Այս մասին հայտնել են ռուսական«Գազպրոմ» ընկերությունից։
    🇺🇦 Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել էր դրա երկարաձգումը պատերազմի պատճառով. «Մենք նրանց թույլ չենք տա լրացուցիչ միլիարդներ վաստակել մեր արյան վրա»,- նշել էր Զելենսկին։

  • Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետու…

    🗣 Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ:
    🔸 Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար: [Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ]
    Կարդալ ավելին

  • Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություն…

    🗣 Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։
    🔸 Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ]
    Կարդալ ավելին

  • Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբն…

    🗣 Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը: Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:
    🔸Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:
    🔸Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի: [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը]
    Կարդալ ավելին