Category: Infocom

  • Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճ…

    🌨 Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։
    🌬 Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
    Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ [ՆԳՆ]

  • Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ։ Ամենայն …

    ⛪️ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել տոնի առիթով.
    🔸 «Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։
    🔸 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։
    🔸 Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից», – նշել է Գարեգին Երկրորդը պատգամում։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած …

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։ Ժամը 12:30-…

    ❗️Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։ 👨‍🚒 Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար։ 📌 Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի…

  • Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շր…

    🌨 Հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց:
    📌 Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
    [ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն]

  • Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պա…

    ❗️Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ…

  • Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ …

    🇺🇸🇨🇳🇷🇺 Վաշինգտոնը հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանի իշխանությունները ժամանակին կապ են հաստատել Ռուսաստանի հետ` նպատակ ունենալով կանխել Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
    🗣 «Նույնիսկ եթե հավանականությունը 5-ից հասնի 15 տոկոսի, երբ խոսքը միջուկային զենքի մասին է, չկա ավելի լուրջ բան», – ընդգծել է պետքարտուղարը։ |azatutyun.am|

  • Ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, լուրը հաստատել…

    ❗️Ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, լուրը հաստատել է նախկին բարձրաստիճան զինվորականի փաստաբան Վարազդատ Հարությունյանը: 📌 Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է՝ քրեական վարույթը գաղտնի է, կատարվում են վարութային…

  • Վրաստանը այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին երկրից արտաքսել է տարբեր երկրների 91 քա…

    🇬🇪 Վրաստանը այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին երկրից արտաքսել է տարբեր երկրների 91 քաղաքացու։
    🗣 «Արտաքսվածների թվում, որոնց նկատմամբ արտաքսման ընթացակարգ է հարուցվել Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունում, կան օտարերկրյա այն քաղաքացիներ, ովքեր մասնակցել են 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաներին և նրանց նկատմամբ տարբեր տեսակի պարտադրանքներ են սահմանվել. վարչական տույժեր դատարանի կողմից՝ ընդհանուր առմամբ 25 անձ: Նրանցից 10-ն արդեն լքել են Վրաստանի տարածքը»,- նշվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ |1tv.ge|

  • 2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունեն…

    ❗️2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ (համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ): ✍️ Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը…