Category: Infocom

  • Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչութ…

    ❗️ Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ 📌 ՀՀ քննչական կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական…

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և ա…

    🇦🇲🇭🇺 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։
    🫱🏽‍🫲🏾Նախարարները կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:
    🇪🇺 Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհ…

    ❗️ «Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա ոչ թե բանակցային բովանդակություն ա, դա դավադրություն ա, որի համատեքստում տեղի ա ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ…

  • Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ Պարտադիր…

    Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝
    🔻 Պարտադիր զինծառայությունը 2026թ. հունվարից 24-ից 18 ամիս դարձնելու նախագիծը.
    🔻 «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը.
    🔻 «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը.
    🔻 Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման համար քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց ԱԱՀ-ից ազատման արտոնությունը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը:

  • Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գ…

    🗣 Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) անունը չի հնչում. Նիկոլ Փաշինյան
    📌 Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը այսօր հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցներն իր հետ զրուցել են Փաշինյանի մասնակցությամբ առաջիկա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չհնչեցնելու մասին, իսկ ինքը բացառել է դա՝ նշելով. «Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»:
    💬 Հարցին, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցները զբաղվում այս հարցով, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը ուր գնում է պատարագի, ով ծանոթ ունի այնտեղ, ասում են, որ հաշվի առնվի այն փաստը, որ Գարեգին Բ-ին իրենք չեն համարում Կաթողիկոս՝ միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած տեղ, ուր ՀՀ վարչապետը գնում է, այդ պահից սկսած՝ համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ, վերլուծություններ՝ մարդկանց մոտեցումների, հայացքների, ծայրահեղ և ոչ ծայրահեղ մոտեցումների՝ անվտանգությունն ապահովելու համար:
    Հարցին, թե Կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում հնչեցնելը ինչով է վտանգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, որ ԱԱԾ-ն է զբաղվում այդ հարցով, Փաշինյանը պատասխանել է. «Որովհետև Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) սպառնալիք է Հայաստանի պետական սնվտանգությանը»:

  • Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուք…

    ⚖️ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
    📌 Ձերբակալված բոլոր ուսանողներն ազատ են արձակվել։ Թե որն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահ կառույցները չեն հայտնում։ |factor.am|

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա…

    🇦🇲✈️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա:
    ‼️ ԱԽ քարտուղարը «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
    [ՀՀ անվտանգության խորհուրդ]

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգութ…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։
    📌 Արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում, որին մասնակցելու համար Վիեննա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքա…

    🗣 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը։ Խոսելով տարածաշրջանում խաղաղության մասին՝ նա նշել է․

    🇦🇲 🇦🇿 «Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ [․․․] Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։
    🇪🇺 Նախարարը խոսել է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության եւ հիմնական ձեռքբերումների մասին՝ շեշտելով վիզաների ազատականացման երկխոսության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեության, ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին եւ այլն։
    📌 Միրզոյանն անդրադարձ է կատարել նաեւ սպառնալիքներին, հատկապես հիբրիդային հարձակումներին, որոնք ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն․ «Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը նախորդող շրջանի բանակցա…

    💬 ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը նախորդող շրջանի բանակցային սեղմագիրն է. Նիկոլ Փաշինյան 🌫 «Այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ: Ես համանախագահների առաջ խնդիր եմ դրել, ասել եմ՝ էստեղ թղթեր կան լիքը, ես չեմ հասկանում՝…