Category: Infocom

  • ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությո…

    🇦🇲🤝🇪🇺 ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությունը:
    📌 Առանցքային առաջնահերթությունների շարքում նշվում է թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։
    Կարևոր համատեղ առանջնահերթություն է Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները:

    Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը բոլոր ոլորտներում — Infocom

    Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված…

  • Ինչ է սահմանում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի ն…

    Ինչ է սահմանում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, և ինչ բացեր կան
    🐶 ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
    💬 Կենդանիների պաշտպանության ՀԿ-ները և անասնաբուժական ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ աջակցում են ժամանակակից և արդի օրենք ունենալու գաղափարին, սակայն չեն կարող աջակցել ներկայացված փաթեթին դրա ներկայիս խմբագրությամբ, քանի որ այն պարունակում է ներքին հակասություններ: Մասնավորապես՝
    🔻 Ստեղծված չեն համապատասխան ենթակառուցվածքներ կենդանիների պահման պայմանների պահանջները՝ ստերջացում, պատվաստում, նույնականացում և այլն, իրականացնելու համար:
    🔻 Ոլորտային պետական ֆինանսավորման, համապատասխան կադրային պատրաստվածության, համապետական միասնական ստանդարտների և մեթոդաբանության բացակայության պայմաններում ՏԻՄ-երին տրվում են լայն լիազորություններ, այդ թվում՝ տնային կենդանի պահելու, նրանց վաճառքը կազմակերպելու թույլտվության տրամադրում, թափառող կենդանիների բռնման կազմակերպում և այլն:
    🔻 Կիրառված են երկիմաստ եզրույթներ և գնահատողական ձևակերպումներ կենդանիների քնեցման թույլտվությունների, արգելքների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ արգելված գործողությունների մասով:

  • Գորիսի պետական քոլեջի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանա…

    🏫 Գորիսի պետական քոլեջի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30-ից ավելի աշխատակից աշխատանքից ազատման դիմումներ է գրել և հեռացել. քոլեջում դասապրոցեսը խաթարված է։
    💬 Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն անհիմն է համարում աշխատանքից ազատման հրամանում նշված հիմնավորումը, թե ինքը խոչընդոտել է կառավարության որոշման՝ Գորիսի երկու քոլեջի միաձուլման իրականացմանը։ Նշում է՝ կառավարության որոշումը դեռևս չի իրականացվել միայն այն պատճառով, որ նախարարությունն անգործություն է ցուցաբերել։ Լազարյանի գնահատմամբ՝ որոշման իրական պատճառը իր և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջև առկա տարաձայնություններ են։
    📌 Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025թ. ապրիլի 17-ին Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները լուծարելու և դրանց միավորմամբ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊԵԱԿ ստեղծելու որոշում է կայացրել, ինչը սակայն, ըստ Կարեն Լազարյանի, դեռևս տեղի չի ունեցել։ |news.am|

  • Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց…

    Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը …

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորությունները։
    📌 Կողմերն անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյուն…

    🇺🇸🇷🇺 Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքները հուսադրող չեն:
    🤝 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ Նրանք 5 ժամ բանակցել են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանի շուրջ:
    🇺🇦🗣 Բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ամեն ինչ կախված կլինի Մոսկվայում կայանալիք բանակցություններից՝ վախ հայտնելով, որ ԱՄՆ-ն կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։
    🇷🇺💬 ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունների ավարտից հետո ասել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ, և խաղաղությունը ո՛չ մոտ է, ո՛չ էլ հեռու. «Ուկրաինայի համար դեռևս փոխզիջումային ծրագիր չկա. որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ»: |azatutyun.am|
    Լուսանկարում՝ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը, 03.12.2025

  • Որպես անհետ կորած որոնվում է 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։ Նրա գտնվել…

    Որպես անհետ կորած որոնվում է 1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը։
    📌 Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցայի…

    📑 ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը: 📌 Նշենք, որ ՀՀ նախկին նախագահները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ…

  • հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվո…

    հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը:

  • Ըստ ԵՄ-ի՝ «Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնո…

    🇪🇺 Ըստ ԵՄ-ի՝ «Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»:
    💰 Այս «մարտահրավերը հաղթահարելու» և մի շարք այլ նախաձեռնությունների համար ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին:
    🗣  «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: |armenpress.am|