Category: Infocom

  • Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգութ…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։
    📌 Արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում, որին մասնակցելու համար Վիեննա է մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: |azatutyun.am|

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքա…

    🗣 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը։ Խոսելով տարածաշրջանում խաղաղության մասին՝ նա նշել է․

    🇦🇲 🇦🇿 «Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն։ Եվ այժմ, այս համատեքստում, ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ: Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ [․․․] Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ՝ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։
    🇪🇺 Նախարարը խոսել է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության եւ հիմնական ձեռքբերումների մասին՝ շեշտելով վիզաների ազատականացման երկխոսության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության արդյունավետ գործունեության, ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին եւ այլն։
    📌 Միրզոյանն անդրադարձ է կատարել նաեւ սպառնալիքներին, հատկապես հիբրիդային հարձակումներին, որոնք ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն․ «Յուրաքանչյուր հարձակումը, որը մենք հաջողությամբ կանխում ենք, յուրաքանչյուր ապատեղեկատվական արշավ, որը բացահայտում ենք, ուժեղացնում է մեր ժողովրդավարական «իմունային համակարգը»։
    [ՀՀ ԱԳՆ]

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը նախորդող շրջանի բանակցա…

    💬 ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը նախորդող շրջանի բանակցային սեղմագիրն է. Նիկոլ Փաշինյան 🌫 «Այդ փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ: Ես համանախագահների առաջ խնդիր եմ դրել, ասել եմ՝ էստեղ թղթեր կան լիքը, ես չեմ հասկանում՝…

  • Սպասվող Գիտարբուքը «Շրջակա միջավայրի որակը՝ կյանքի որակի ցուցիչ» թեմայով է։Աշխար…

    Սպասվող Գիտարբուքը «Շրջակա միջավայրի որակը՝ կյանքի որակի ցուցիչ» թեմայով է։
    Աշխարհագրական գիտությունների դոկտոր Լիլիթ Սահակյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Հայաստանի և հատկապես Երևանի օդի աղտոտվածությունն ու միջավայրային այլ խնդիրները,
    — շրջակա միջավայրի գիտություններից մինչև սննդի անվտանգություն և տիեզերական տեխնոլոգիաների կիրառում,
    — առողջ հողի կոնցեպտը Հայաստանում և աշխարհում։
    Երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, սպասում ենք ձեզ «Էպոս» ակումբում։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

    #Գիտարբուք Լիլիթ Սահակյանի հետ

    #Գիտարբուք՝ «Շրջակա միջավայրի որակը՝ կյանքի որակի ցուցիչ» թեմայով

  • Երևանի կենտրոնում անցած ողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել…

    ‼️ Երևանի կենտրոնում անցած ողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան,
    🔻 Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
    🔻 Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին:
    🔻 Նոր Նորքում չի գերազանցել։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությո…

    🇦🇲🤝🇪🇺 ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությունը:
    📌 Առանցքային առաջնահերթությունների շարքում նշվում է թիրախավորված հիբրիդային և այլ սպառնալիքների վերացումը։
    Կարևոր համատեղ առանջնահերթություն է Վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի նպատակն է Հայաստանին աջակցել ԵՄ-ում և Շենգենյան գոտու սահմաններում կարճաժամկետ այցերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանելու հարցում՝ պայմանով, որ ապահովվեն արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության համապատասխան պայմանները:

    Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը բոլոր ոլորտներում — Infocom

    Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված…

  • Ինչ է սահմանում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի ն…

    Ինչ է սահմանում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, և ինչ բացեր կան
    🐶 ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
    💬 Կենդանիների պաշտպանության ՀԿ-ները և անասնաբուժական ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ աջակցում են ժամանակակից և արդի օրենք ունենալու գաղափարին, սակայն չեն կարող աջակցել ներկայացված փաթեթին դրա ներկայիս խմբագրությամբ, քանի որ այն պարունակում է ներքին հակասություններ: Մասնավորապես՝
    🔻 Ստեղծված չեն համապատասխան ենթակառուցվածքներ կենդանիների պահման պայմանների պահանջները՝ ստերջացում, պատվաստում, նույնականացում և այլն, իրականացնելու համար:
    🔻 Ոլորտային պետական ֆինանսավորման, համապատասխան կադրային պատրաստվածության, համապետական միասնական ստանդարտների և մեթոդաբանության բացակայության պայմաններում ՏԻՄ-երին տրվում են լայն լիազորություններ, այդ թվում՝ տնային կենդանի պահելու, նրանց վաճառքը կազմակերպելու թույլտվության տրամադրում, թափառող կենդանիների բռնման կազմակերպում և այլն:
    🔻 Կիրառված են երկիմաստ եզրույթներ և գնահատողական ձևակերպումներ կենդանիների քնեցման թույլտվությունների, արգելքների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ արգելված գործողությունների մասով:

  • Գորիսի պետական քոլեջի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանա…

    🏫 Գորիսի պետական քոլեջի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30-ից ավելի աշխատակից աշխատանքից ազատման դիմումներ է գրել և հեռացել. քոլեջում դասապրոցեսը խաթարված է։
    💬 Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն անհիմն է համարում աշխատանքից ազատման հրամանում նշված հիմնավորումը, թե ինքը խոչընդոտել է կառավարության որոշման՝ Գորիսի երկու քոլեջի միաձուլման իրականացմանը։ Նշում է՝ կառավարության որոշումը դեռևս չի իրականացվել միայն այն պատճառով, որ նախարարությունն անգործություն է ցուցաբերել։ Լազարյանի գնահատմամբ՝ որոշման իրական պատճառը իր և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջև առկա տարաձայնություններ են։
    📌 Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025թ. ապրիլի 17-ին Գորիսի պետական և Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջները լուծարելու և դրանց միավորմամբ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊԵԱԿ ստեղծելու որոշում է կայացրել, ինչը սակայն, ըստ Կարեն Լազարյանի, դեռևս տեղի չի ունեցել։ |news.am|

  • Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց…

    Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը …

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորությունները։
    📌 Կողմերն անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
    [ՀՀ ԱԳՆ]